Գլենդելի կրթաշրջանի սիրելի աշակերտներ, անձնակազմ, ընտանիքներ եւ համայնք,
Մենք հասկանում ենք, որ նախկին շաբաթները դժուար էին մեր աշակերտների, ընտանիքների եւ աշխատակիցների համար: Մենք գնահատում ենք ձեր աջակցութիւնն ու համբերութիւնը եւ շարունակում ենք միտուած լինել տրամադրելու ձեզ տեղեկութիւններ եւ աղբիւրներ, երբ դրանք կը դառնան մեզ հասանելի: Այսօր, Լոս Անջելեսի վարչական շրջանի դպրոցների գերատեսուչ դոկտոր Դեբրա Դուարդօն յայտարարեց, որ առաջարկում է դպրոցները փակ պահել մինչեւ 2020ի Մայիսի 5ը, որպէսզի հնարաւոր լինի կանխել COVID-19 վարակի տարածումը: Գերատեսուչ Դուարդոյի գործողութիւնը յաջորդում է Մարտի19ի` նահանգապետ Նիւսոմի եւ Լոս Անջելեսի վարչական շրջանի պաշտօնեաների ցուցումներին, համաձայն որի մարդիկ պէտք է մնան տանը, եւ արգելւում են 10 հոգուց աւելի հաւաքները:
Ուսումնական խորհուրդը եւ մեր կրթաշրջանի ղեկավարութիւնը միտուած են երաշխաւորելու Գլենդելի կրթաշրջանի ամբողջ համայնքի առողջութիւնն ու անվտանգութիւնը: Մենք լրջօրէն ենք վերաբերում նահանգային եւ տեղական առողջապահական եւ կրթական ոլորտի պաշտօնեաների առաջարկութիւններին: Հետեւաբար, մենք որոշեցինք դպրոցները փակ պահել եւ երկարաձգել դպրոցից դուրս, հեռակայ ուսուցումը մինչեւ Մայիսի 5ը:
Յաջորդ շաբաթների համար մեր աշակերտների ժամանակացոյցը հետեւեալն է`
– Մարտի 23-27՝ երկարաձգուած գարնանային արձակուրդ աշակերտների համար.
– Մարտի 30- Մայիսի 4՝ աշակերտները սկսում են դպրոցից դուրս, հեռակայ ուսուցումը եւ զարգացման ծրագրերը.
– Մայիսի 5՝ սկսում է սովորական, դպրոցական ուսուցումը (կարող է փոփոխուել` հանրային առողջապահութեան եւ կրթական ոլորտի պաշտօնեաների առաջարկների համաձայն):
ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ
Մեր Սննդի ծառայութիւնների բաժինը նախաճաշ եւ ճաշ կը տրամադրի աշակերտներին, Երկուշաբթիից Ուրբաթ օրերին` սկսած Մարտ 24ից եւ կը շարունակի դա անել մինչեւ դպրոցների բաց լինելը: Սնունդը կը բաժանուի grab-and-go կենտրոններից, որոնք հասանելի կը լինեն մի քանի դպրոցներում: Յաւելեալ տեղեկութիւնների համար այցելէք` www.gusd.net/meals:
Տեղեկութիւններ աշակերտների եւ ընտանիքների համար մշակել ենք հեռակայ ուսուցման տեղեկութիւնների կայք www.gusd.net/remotelearning, որը ներառում է ուսումնական աղբիւրներ եւ կարեւոր տեղեկութիւններ տեխնոլոգիայից (արհեստագիտութենէն-Խմբ.) օգտուելու, սննդի ծառայութիւնների եւ հոգեբանական առողջութեան աջակցման համար: Յաճախակի այցելէք այս կայքերը եւ հետեւէք մեզ @GlendaleUSD Facebook-ի, Twitter-ի, եւ Instagram-ի էջերում նորութիւններին տեղեկանալու համար:
Այս պահին մեր գլխաւոր առաջնայնութիւնը մեր աշակերտների եւ աշխատակիցների առողջութիւնն ու անվտանգութիւն է, իսկ մեր կարիքաւոր ընտանիքները կը ստանան առողջ սնունդ եւ կ’օգտուեն այլ անհրաժեշտ պայմաններից: Առողջ եղե’ք եւ հոգ տարէք մէկդ միւսի համար առաջիկայ շաբաթներին:
Յարգանքներով՝
Վիւյէն Էքչեան, Ed.D.
Դպրոցների Գերատեսուչ