Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը խստօրէն դատապարտում է ս.թ. Յուլիսի 21ին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխաւոր հիւպատոսութեան առջեւ ադրբեջանցիների կողմից հրահրուած միջադէպը: Դատելով դէպքերի յաջորդականութիւնից`ակնյայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպուած խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապէս ծրագրուած եւ ուղղորդուած:
Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը անթոյլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դէմ կիրառուած բռնարարքները: