Նախորդ ակնարկում խօսել էինք մարմնի դիմադրողականութեան (իմունային) կարեւորութեան եւ դրա անկման պատճառների մասին: Այժմ խօսենք ինչպէս բարելաւել այն:
Ժողովրդական դեղատոմսերը ցածր իմունային համակարգը բարձրացնող հիանալի միջոցներ են, քանի որ դրանք բնական են եւ կողմնակի ազդեցութիւն չեն թողնում մեր օրգանիզմի վրայ:
Առողջ եւ սննդարար սննդակարգը ներառում է վիտամիններով եւ հանքանիւթերով սնունդ, որը բարձրացնում է մեր օրգանիզմի իմունային համակարգը:
Կանաչ տերեւով բանջարեղէնը վիտամինների եւ հանքանիւթերի մեծ աղբիւր է հանդիսանում: Դրանք մեծ մասամբ պարունակում են վիտամիններ A, E, B1, B2, B9, որոնք շատ կարեւոր են լաւ դիմադրողական համակարգի համար: Գազարը, բրոկոլին, դդումը, կաղամբը, բազուկը, ծաղկակաղամբը, դդմիկը, կանաչ պղպեղը, սոխը, լօլիկը պէտք է մեր սննդակարգի անբաժանելի մասը կազմեն, քանի որ դրանք բարելաւում են իմունային համակարգը:
Ցիտրուսային մրգերը` նարինջը, կիտրոնը, պարունակում են մեծ քանակութեամբ վիտամին C, որն ամրացնում եւ բարձրացնում է իմունային համակարգը:
Լաւ քունը շատ կարեւոր է խաղում բարձր դիմադրողականութեան համար:
Հետազօտութիւնները պարզել են, որ քնի խախտումը վատ ազդեցութիւն է թողնում իմունային համակարգի վրայ եւ օրգանիզմը խոցելի է դարձնում վարակների նկատմամբ:
Սխտորն ամենամատչելի ժողովրդական դեղամիջոցն է ցածր դիմադրղականութեան դէմ: Գիտական հետազօտութիւնները պարզել են, որ սխտորը կարող է պայքարել վարակների, սնկերի եւ բակտերիաների բազմաթիւ տեսակների դէմ եւ հիանալի դեղամիջոց է մրսածութեան համար:
Կանաչ թէյը պարունակում է մեծ քանակութեամբ հակաօքսիդանտներ, ունի հակաբորբոքային եւ հակաքաղցկեղային յատկութիւններ: Կանաչ թէյը բարձրացնում է իմունային համակարգը եւ չէզոքացնում է արեւի ուլտրամանուշակագոյն ճառագայթների կործանարար ազդեցութիւնը:
Հետազօտութիւները պարզել են, որ գէր մարդկանց մօտ դիմադրողականութիւնը ցածր է: Աւելորդ քաշի իջեցումը եւ սննդարար նիւթերով հարուստ սննդամթերքի օգտագործումը կը վերացնեն այս խնդիրը, եւ դուք կ՛ունենաք բարձր դիմադրողական համակարգ: