Սիրելի հայրենակիցներ,
Այսօր առաւօտեան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է յարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողութիւններ: Մեր յաղթանակի գրաւականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականութիւն:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, իր ողջ համահայկական կարողականութեամբ եւ վճռականութեամբ կագնած է Հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս Հայոց բանակի զինուորն ենք եւ պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզուած ենք. այս ճակատամարտում եւս հայ ժողովուրդը կ՛արձանագրի իր յաղթանակը:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմին
27.09.2020 թ.