ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտնեց, որ, իր տեղեկութիւններուն համաձայն, 7 Հոկտեմբերին դրուեցաւ ղարաբաղեան բանակի վերջնական յաղթանակի իրական հիմքը: Ան այս մասին յայտնեց ռուսական լրատուամիջոցի մը տուած հարցազրոյցին ընթացքին:
«Եթէ հաշուի առնենք այն տեղեկատուութիւնը, որն ստացւում է այսօր վաղ առաւօտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զօրահրամանատարների մտայղացումն իրագործուել է․ նրանք հարաւում մարտավարական քայլեր են ձեռնարկել` միջանցք են թողել եւ այնտեղ ծուղակի մէջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը (միաւորը-Խմբ.): Բառացիօրէն այս վայրկեաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարուածներ: Եւ ես կարծում եմ, որ սա կը լինի ողջ գործողութեան առանցքային կէտը: Այս պահին, իմ տեղեկութիւններով, դրւում է ղարաբաղեան բանակի վերջնական յաղթանակի իրական հիմքը»:
Ան աւելցուց, որ զօրահրամանատարները ծրագիր ունէին` ետ քաշուիլ Ջապրայիլի ուղղութեամբ եւ այնտեղ ներքաշել ատրպէյճանական բանակի մեծ ուժեր: «Երէկ երեկոյեան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, եւ այսօր առաւօտից նրանց ջախջախիչ հարուած է հասցւում, գործողութիւնը չափազանց յաջող է ընթանում»:
Պատասխանելով լրագրողին այն հարցումին, թէ արդեօք կարելի՞ է ռազմական գործողութիւնները ընդլայնել մինչեւ Ատրպէյճանի տարածք՝ վարչապետը ըսաւ. «Եթէ այսօրուայ գործողութիւնն աւարտուի այնպէս, ինչպէս սկսուել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հաւանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման յաջողութիւնից յետոյ պարզապէս չի նստի եւ սպասի ադրբեջանական ուժերի վերախմբաւորմանը: Եւ ես կարծում եմ, որ եթէ այսօր նրանց մօտ ստացուի, նրանք կը փորձեն զարգացնել յաջողութիւնը»:
Azeri army using ethnic locations as safe haven, to bombard towns, church. In case retaliation Ethnic location is bombed-non action- Arzakh locations wiped out: a Win Win Tactic to clean country side, only AZERI locations remains, Well, retaliate similarly only Azeri locations soon, to avoid all ethnic wiped out, both sides from region.