ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- ANNA-NEWS թելեկրամ-ալիքը կը գրէ, որ վերջապէս Արցախի պաշտպանութեան բանակը ռազմական արհեստագիտութիւն կիրարկեց մարտին ընթացքին։
«Իսկ դա նշանակում է, որ օդը յուսալիօրէն փակ է: Դեռեւս մէկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անգամ բարդ էր: Այժմ անօդաչու թռչող սարքերն աշխատում են հակառակորդի ուղղութեամբ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցութիւնն աստիճանաբար նուազում է: Առաջնագծում զինուորները ոգեշնչուել են, քանի որ նրանց գլխավերեւում այլեւս ԱԹՍների շուրջօրեայ «բզզոց» չկայ: Այժմ կարելի է պատրաստուել ապագայ գործողութիւններին, ինչպէս ասում են առաջնագծում մեր ծանօթները», գրած է ալիքը: