ԵՐԵՒԱՆ.- «Հայրենիքի փրկութեան շարժում»ը 8 Դեկտեմբերի երեկոյեան հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Անսալով «Հայրենիքի փրկութեան շարժման» կոչին` Հայաստանի բազմաթիւ արժանապատիւ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդութեան ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում: Վաղը շարունակում ենք նոյն կերպ: Նոյն ոգով: Նոյն վճռականութեամբ:
«Օրուայ երկրորդ կէսին` ժամը 16:00ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց եւ ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին:
Միասին փրկենք մեր Հայրենիքը»։