ԹՈՒՄՕի եւ Հայ Օգնութեան Միութեան Ջաւախքի միաւորի համագործակցութեան շնորհիւ ԹՈՒՄՕի կրթական ծրագիրը շուտով կը գործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում:
Ախալքալաքի պատանիները կ՛ապահովուեն անվճար նորարարական կրթութեամբ ու անհրաժեշտ սարքաւորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները՝ ԹՈՒՄՕ Գիւմրիում: Այստեղ կը գործի ԹՈՒՄՕի ամբողջական կրթական փորձառութիւնը. ուսանողները կը ծանօթանան 14 կրթական ոլորտներին` մարդամեքենայի շինութիւնից մինչեւ շարժանկարների պատրաստութիւն: Դասընթացների փուլում նրանց հետ կ՛աշխատեն ԹՈՒՄՕի մասնագէտները` ապահովելով կրթութեան նոյն որակը, ինչպէս բոլոր կենտրոններում: ԹՈՒՄՕի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերէնով եւ անգլերէնով: Սկզբնական շրջանում ուսմանը կը կարողանայ մասնակցել 160 պատանի:
Մօտակայ շաբաթների ընթացքում կ՛աւարտուեն տարածքի վերանորոգման եւ արհեստագիտութեան ապահովման աշխատանքները, իսկ գրանցման եւ առաջին դասերի մեկնարկը կը տրուի Ապրիլին:
1910ին հիմնադրուած Հայ Օգնութեան Միութիւնը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպութիւն է, որը զբաղւում է հայերի եւ ոչ-հայերի մարդասիրական, ընկերային եւ կրթական կարիքներով: ՀՕՄը գործում է 27 երկրում` աջակցութիւն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին:
ԹՈՒՄՕ ստեղծարար արհեստագիտութեանց կենտրոնը 12-18 տարեկան պատանիների համար նախատեսուած անվճար կրթական ծրագիր է, որը մասնագիտացուած է ձեւաւորման եւ արհեստագիտութեան ոլորտներում: Հայաստանում ծրագիրը գործում է Երեւան, Դիլիջան, Գիւմրի, Ստեփանակերտ, Բերդ եւ Գաւառ քաղաքներում: Վերջին տարիներին գործարկուել է հինգ միջազգային կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկուայում, Տիրանայում եւ Բէյրութում:
(Հաղորդագրութիւնը՝ ԹՈՒՄՕէն)