ԳԼԵՆԴԵՅԼ․– Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթօնի Պորտանտինոյի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստան-Կալիֆորնիա գործակցութեան ծրագրերը: Բայբուրդեանը եւ Պորտանտինոն երկուստեք կարեւորեցին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնուող քաղաքացիական անձանց անյապաղ ազատ արձակման խնդիրը եւ այն լուծելու նպատակին աջակցող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդրին եւ ԱՄՆ նախագահի կողմից ճանաչման կարեւորութեանը:
Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգային Ծերակոյտի Յատկացումների յանձնաժողովի նախագահն է, ինչպէս նաեւ նախագահում է Կալիֆորնիա, Հայաստան, Արցախ առեւտրի, արուեստի եւ մշակոյթի փոխանակումների յատուկ յանձնախմբը:
Նաեւ, Ապրիլի 7ին Բայբուրդեանը հանդիպեց Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արմէն Սահակեանի հետ: Նրանք քննարկեցին համագործակցութեան օրակարգի հարցեր: Բայբուրդեանը բարձր գնահատեց Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը: