Ցածր սննդարար արժէք ունեցող սնունդը օգնում է գեղեցիկ կազմուածք պահպանել: Առաջարկում ենք շատ օգտակար, համեղ ուտելիքներ, որոնք կը տան յագեցուածութեան զգացում եւ չեն նպաստի աւելորդ կիլոգրամների կուտակմանը:
Սունկը բաւականին սննդարար ցածր արժէք ունեցող մթերք է: Եթէ այն խաշէք, այլ ոչ թէ տապակէք մեծ քանակութեամբ իւղով, ապա սունկը նոյնիսկ դիետիկ (սննդառական) է:
Տանը պատրաստած բանջարեղէնային «խաւիար»ում ընդհանրապէս չկայ ոչ մի վնասակար բան: Ընտրէք ըստ ձեր ճաշակի` սունկ, սմբուկ կամ դդմիկ:
Ազնուամորի կարելի է ուտել օրուայ ցանկացած ժամերին, անգամ գիշերը: Ազնուամորին պարունակում է մեծ քանակութեամբ վիտամիններ (կենասնիւթ) եւ հանքանիւթեր, որոնք բարելաւում են մաշկի վիճակը եւ բնականոնացնում են աղիների ու ստամոքսի աշխատանքը:
Եգիպտացորենը ոչ միայն օգտակար, այլ նաեւ շատ համեղ մթերք է: Այն վերացնում է խոլեստերոլի աւելցուկը եւ թոյլ չի տալիս աւելորդ ճարպի կուտակումը:
Ծիրանի 100 գրամում պարունակւում է ընդամէնը 42 կալորիա (ջերմուժ): Դրա համար շոկոլադի (տուրմ), թխուածքաբլիթի փոխարէն, ծիրան կերէ՛ք:
Դդումը նոյնպէս չի վնասի ձեր կազմուածքին: Դդումից կարելի է պատրաստել բազմաթիւ օգտակար ուտեստներ, ինչպէս՝ ապուր, խիւս, աղցան:
Կաղամբի բոլոր տեսակները հարուստ են վիտամին B-ով, որը մասնակցում է մարդու օրգանիզմի բոլոր կարեւոր գործընթացներին: Այն նաեւ սննդարար ցածր ջերմուժ արժէք ունեցող մթերք է հանդիսանում:
Կիւին անփոխարինելի մթերք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Կիւին օգնում է այրել ճարպը եւ բնականոնացնում է աղաջրային հաւասարակշռութիւնը
Նեխուրը մթերք է բացասական կալորիականութեամբ: Իսկ դա նշանակում է, որ մարմինը շատ ուժ է ծախսում դրա իւրացման համար: Այդ պատճառով նիհարողների համար նեխուրն հիանալի մթերք է:
Շատերը համարում են, որ քաղցի զգացողութեան առաջացման ժամանակ պէտք է խնձոր ուտել: Սակայն նախընտրութիւնը պէտք է տալ տանձին: Խնձորից յետոյ քաղցի զգացողութիւնը աւելի ուժգնանում է, իսկ տանձը շատ լաւ յագեցնում է այն, իսկ կալորիաները դրանում աւելի քիչ են: