ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- «Հայաստան» դաշինքի ընտրական ցանկին վրայ ընդգրկուած Առուշ Առուշանեան հրաժարական ներկայացուց։ Զայն պիտի փոխարինէ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի դուստրը՝ Ասպրամ Կրպէեան։
«Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրէնսդիրում, այլեւ ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շէնացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել յանուն մեր համայնքի բարգաւաճման ու իմ սիրելի գորիսցիների բարօրութեան: Այս փուլում իմ հիմնական առաքելութիւնը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է», յայտարարեց Առուշանեան: