Սիրով ներկայացնում ենք Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հանրային կապերի նորանշանակ պատասխանատու Սարինէ Աբրահամեանին:
Սարինէ Աբրահամեանը մասնագիտութեամբ մանկավարժ է եւ տարիներ շարունակ հասարակագիտութիւն է դասաւանդել: 2019 թուականից սկսեալ աշխատել է որպէս ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու՝ համակարգելով աւելի քան 25 երկրներում, 45 երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան կազմակերպութիւնների աշխատանքները: Սարինէ Աբրահամեանը նաեւ կամաւորական հիմունքներով մասնակցութիւն է ունեցել Նիդերլանդների Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներին:
Դեկտեմբեր ամսից Սարինէ Աբրահամեանը կը փոխարինի Յարութ Շիրինեանին՝ Եւրոպայի Հայ Դատի Բրիւսելի գրասենեակի հանրային կապերի պատասխանատուի դերում:
Շնորհակալութիւն ենք յայտնում Յարութին իր յանձնառութեան, նուիրումի ու քրտնաջան աշխատանքի համար եւ մաղթում նրան նորանոր յաջողութիւններ։
Խնդրում ենք մեր գործընկերներին Սարինէ Աբրահամեանի հետ կապը պահպանել հետեւեալ էլեկտրոնային հասցէով՝ abrahamian@eafjd.eu։
ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ