Երբեմն օրը հէնց առաւօտից չի ստացւում: Գլխացաւը սպառնում է լիովին խախտել առօրեան: Ինչո՞ւ է առաւօտեան ցաւում գլուխը. պատճառները բազմաթիւ են: Սովորաբար, դրանք կապուած են սխալ կենսակերպի հետ:
Առաւօտեան գլխացաւերի տարածուած պատճառներ.
- Գիշերային քունը պէտք է տեւի առնուազն 7-8 ժամ: Երկարատեւ քնի պակասը բերում է «շտապողականութեան մեխանիզմներ»ի գործարկման: Դիտւում է սրտխփոցի յաճախացում, հնարաւոր է զարկերակային ճնշման բարձրացում, առաւօտեան առաջանում է կայուն գլխացաւ:
- Առաւօտեան գլխացաւ կարող է առաջանալ չափազանց երկար քնից յետոյ:
- Կանոնաւոր սուրճ խմող մարդիկ կարող են գլխացաւ ունենալ, եթէ ժամանակին չխմեն այդ կազդուրիչ ըմպելիքը: Սուրճն խթանում է է նեարդային (ջղային) համակարգի աշխատանքը, իսկ բացակայութիւնը կարող է նպաստել անօթների լայնացմանը եւ զարկերակային ճնշման բարձրացմանը:
- Որքան շատ ոգելից խմիչք էք խմել նախորդ օրը, այնքան ուժեղ կը լինի առաւօտեան գլխացաւը: Բացի այդ, «սպիրտային» խմիչքները լրջօրէն վատթարացնում են քնի որակը: Այս բոլոր գործօնները բերում են կայուն գլխացաւերի առաջացման:
- Երբեմն առաւօտեան գլխացաւերի առաջացման պատճառները կարող են աւելի լուրջ լինել, որոնք սեփական ուժերով վերացնել հնարաւոր չէ: Այդ պատճառով աւելի լաւ է չդանդաղել՝ այլ անմիջապէս դիմել համապատասխան բժիշկներին:
- Գլխացաւը կարող է ազդարարել անիւրիզմի (շնչերակի ծաւալում), գլխուղեղի ուռուցքների, կաթուածի, բարձր ճնշման եւ այլ ախտաբանութիւնների մասին:
Եւ եթէ նկատում էք այս ախտանիշները՝ անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի. - Պարբերաբար գլխացաւերի առաջացում՝ շաբաթը 2 անգամ կամ աւելի յաճախ:
- Ցաւերն ուղեկցւում են անհասկանալի սրտխառնոցով, փսխումով:
- Գանգի թարմ վնասուածք, որից յետոյ սկսուել են գլխացաւեր:
- Գլխացաւի հետ միասին տեղի է ունենում գիտակցութեան մթագնում:
Առողջ եղէք եւ օրն անցկացրէք առանց աւելորդ լարուածութեան: