Մինչեւ 2022ի վերջ, Արցախը տօնելու նոր նախագիծ կ՛ունենայ. աւելի քան 200 երեխայ կը կարողանայ անվճար վայելել իր «երկրորդ տունը» Ստեփանակերտի Թումանեան փողոցում:
Ժամանակակից մանկապարտէզը, որը նախագծուել է Հայաստանի առաջատար ճարտարապետների կողմից, ծառայելու է` արդիական մեթոդներով կրթելու եւ զարգացնելու մատղաշ սերնդին, որը մի օր ժառանգելու է հայրենի հողը:
AMAA-ն շարունակում է վաղ տարիքից հայ անհատին համակողմանիօրէն կրթելու իր առաքելութիւնը: Մարտակերտում, Ասկերանում ու Շուշիում նմանատիպ նախաձեռնութիւններից յետոյ «Մանգիկեան» նոր մանկապարտէզը կը լինի AMAA-ի չորրորդ նախադպրոցական ծրագիրն Արցախում:
Արցախի կողքին լինելու մեր վճռականութիւնն աւելի մեծ է, քան երբեւէ, յատկապէս այս դժուարին ժամանակներում:
Ճիշդ ժամանակն է` շէնացնել մեր պապենական հողերը:
(Թղթակցութիւնը՝ AMAA-էն)