
ԲԸՐԲԵՆՔ, Կալիֆորնիա.- Բըրբենքի քաղաքապետարանը յայտարարում է Բըրբենք քաղաքի 2022ի ընդհանուր քաղաքային ընտրութիւններին թեկնածուների առաջադրման ժամկէտի սկիզբը: Լոս Անջելես գաւառի հետ համախմբուած այդ ընտրութիւնները տեղի կ՛ունենան 2022 Նոյեմբերի 8ին` լրացնելու քաղաքապետական խորհրդի երեք անդամի պաշտօն, քաղաքի գործավարի մէկ պաշտօն, եւ քաղաքի գանձապահի մէկ պաշտօն, 2026ի Դեկտեմբերի 14ին լրացող մէկ լիարժէք քառամեայ ժամկէտով:
Քաղաքի ընտրովի պաշտօններին առաջադրուելու համար թեկնածուներին ներկայացուող պահանջները հետեւեալն են՝ լինել Միացեալ Նահանգների քաղաքացի, առնուազն 18 տարեկան, Բըրբենք քաղաքի բնակիչ` առաջադրման փաստաթղթերը ներկայացնելուն նախորդող առնուազն 29 օրուայ ընթացքում եւ առաջադրման պահին Բըրբենք քաղաքում գրանցուած ընտրող:
Որակեալ անձինք կարող են դիմել քաղաքի գործավարի գրասենեակ` (818) 238-5851 թիւով, աշխատանքային սովորական ժամերին, որոնք են՝ Երկուշաբթի-Ուրբաթ, առաւօտեան ժամը 8ից մինչեւ երեկոյեան ժամը 5ն: Առաջադրման ժամկէտը սկսում է Յուլիսի 18ին, առաւօտեան ժամը 8ին եւ աւարտւում Օգոստոսի 12ին, երեկոյեան ժամը 5ին:
Եթէ նախքան այս վերջնաժամկէտը լրանալը տուեալ պաշտօնում ներկայիս պաշտօնավարող անձից առաջադրման դիմում չի ներկայացւում, ապա վերջնաժամկէտը երկարաձգւում է մինչեւ Օգոստոսի 17ի երեկոյեան ժամը 5ը` ներկայիս պաշտօնավարող անձից բացի այլ թեկնածուների համար եւ միայն տուեալ տեղի համար:
Յաւելեալ տեղեկութիւնների համար խնդրում ենք դիմել քաղաքի գործավարի գրասենեակ City Hall, 275 East Olive Ave., First Floor, Burbank, CA 91502, (818) 238-5851 թիւին կամ cityclerks@burbankca.gov հասցէին։
(Հաղորդագրութիւնը՝ քաղաքապետարանէն)