Հայաստանի Հանրապետութեան փոխվարչապետ Մհեր Գրիգորեան եւ Ատրպէյճանի փոխվարչապետ Եագուպ Էյուպով Մոսկուայի մէջ ԱՊՀի տնտեսական խորհուրդի նիստի ծիրին մէջ կարճ զրոյց ունեցան: Տեղեկութիւնը «Արմէնփրէս»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին հաստատեցին Հայաստանի փոխվարչապետի գրասենեակէն:
«Առանձին հանդիպում չի եղել, երկու երկրների փոխվարչապետերը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի (մագլցումին) վերաբերեալ», յայտնեցին գրասենեակէն։