Այս օրերուն, Ռուսիոյ հայերու մեծ հոսք կայ դէպի Հայաստան. անոնք խորհրդատուութիւն ստանալու կարիք ունին: Այս մասին «Լրագիր»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնեց «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպութեան գաղթականութեան ծրագիրներու փորձագէտ Տաթեւիկ Բեժանեան՝ նշելով, որ իրեն կը դիմեն զանազան հարցերով:
«Առաջինը հարցնում են, որ եթէ գան, կարո՞ղ են սահմանը հատել: Անկեղծ ասած, մինչեւ այսօր կարծես թէ խնդիր չկար, բայց այսօր իմացանք, որ արդէն Վրաստանով սահմանը փակ է: Յաջորդ հարցը, որ բարձրացնում են մեր հայրենակիցները, այն է, թէ ինչպէ՛ս կարող են Հայաստանի քաղաքացիութիւն ստանալ: Այսինքն՝ ցանկանում են երկքաղաքացիութիւն ունենալ, այդ դէպքում իրենք հնարաւորութիւն են ունենում ՀՀ քաղաքացու անձնագրով հատել սահմանը: Եթէ սահմանապահները բազաների (տուեալներու) համադրում չանեն, տուեալները թարմացուած չլինեն, մեր հայրենակիցներն աւելի հեշտ կը կարողանան հայկական անձնագրով դուրս գալ Ռուսաստանից: Այս հարցը ամենաշատը յուզում է զինապարտութեան տարիքի երիտասարդներին: Հարցնում են նաեւ ժամկէտների մասին, եթէ դիմեն՝ ինչքա՞ն ժամանակում կը ստանան քաղաքացիութիւն, արդեօք դրա համար պէտք է գալ Հայաստան, թէ՞ ոչ: Ես այդ խորհրդատուութիւնը տրամադրում եմ իրենց, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն եմ տրամադրում իրենց, այդ տեղեկութիւնը կարող են նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով ստանալ», յայտնեց Բեժանեան:
Ըստ անոր՝ Ռուսիոյ հետ բոլոր երկիրներու սահմաններուն ալ այս օրերուն մեծ թիւով մարդոց խճողում կան: Օդակայաններուն մէջ եւս խճողում կայ. Ռուսիայէն բոլոր ուղղութիւններով օդանաւային տոմսերուն գիները մեծապէս աւելցած են:
Mobilization reminds 1915 150,000 OUT of Armenia borders deploy,
1941 630,000 again, OUT of Armenia borders, now 300,000 Racial
recruiting is similar of 2 previous ones; we are always classified as
Armeyashca. Latest rumors, warning on wealthy Armenians, pressure
Armenia to ACCEPT Meghri Non Controlled Passage to Nakhichevan,
OTHERWISE…WILL CONFISCATE THEIR WEALTH. reminds Turkish,
“NON PAID TAX” confiscation, jail, hard work as criminals, 1956 LAW.
CLOSE ALLIES SIMILAR LAWS AND SANCTIONS, TRADITIONAL MORTAL
ARMENIA ASSOCIATED ENEMIES PLUS LITTLE BROTHER AZERBAIJAN.