Move 2 Armenia ընկերութիւնը, զբաղւում է օտարերկրացիների եւ հայրենադարձների ինտեգրմամբ (համարկման) Հայաստանում (աշխատանքի տեղաւորում, բնակարանի վարձակալութիւն կամ առք, թղթաբանական ցանկացած գործընթացի ապահովում):
Ցանկացած մարդ, ով ունի ցանկութիւն տեղափոխուել Հայաստան կամ մեկնարկել իր անձնական բիզնեսը (ձեռնարկութիւն) կարող է կապուել Move2Armenia կազմակերպութեան հետ եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատուութիւն։ Ցանկութեան դէպքում կ՛ունենաք ձեր առանձին մասնագէտը, ով կը զբաղուի ձեզ անհանգստացնող բոլոր հարցերով։
Move2armenia.am/en/ կայքում կարող էք գտնել ամբողջական տեղեկատուութիւն Հայաստանում գործող ծառայութիւնների եւ կազմակերպութիւնների մասին, ինչպէս նաեւ թողնել ձեր մեկնաբանութիւնը։
Կայքում կայ նաեւ https://support.move2armenia.am/en/ զանգերի կենտրոն բաժինը, որը գործում է 3 լեզուով եւ տրամադրում է անվճար խորհրդատուութիւն բոլոր նրանց, ովքեր կը ցանկանան որեւէ տեղեկատուութիւն ստանալ Հայաստան տեղափոխուելու կամ ինտեգրուելու (համառկուելու) վերաբերեալ։ Դուք կը ստանաք որակեալ եւ արագ ծառայութիւն մասնագէտների կողմից։
Չնայած նրան, որ կազմակերպութիւնը դեռ նոր է ձեւաւորուել, սակայն տարուայ ընթացքում հասցրել է կազմակերպել մի շարք նշանակալից եւ մասշտաբային միջոցառումներ, որոնցից է՝ All Armenia in Gyumri եռօրեայ փառատօնը, որը նպատակ ունէր Գիւմրին դարձնել թիրախային քաղաք նոր ներդրումների համար։ Ինչպէս նաեւ Կազմակերպել է HR EXPO-ներ այդպիսով հնարաւորութիւն տալով երիտասարդներին եւ մասնագէտներին միանգամից առընչուել գործատուի հետ եւ գնել իր համար նոր աշխատանքային հնարաւորութիւններ։ 3 EXPO-ների շրջանակներում աւելի քան 500 երիտասարդներ գտել են աշխատանք։
(Հաղորդագրութիւնը՝ Move2Armenia-էն)