ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ
Պէյրութի «Շիրակ» հրատարակչատունէն 2022ին լոյս տեսաւ Ռոբերտ Թաթոյեանի «Արեւմտեան Հայաստանի Պիթլիսի Պիթլիսի Նահանգի Հայ Բնակչութեան Թիւը Մեծ Եղեռնի Նախօրեակին» գիրքը, բաղկացած` 208 էջերէ: Հեղինակը գիրքը ձօնած է մօր` Անժելա Ղուշչեանի յիշատակին:
Գիրքը հրատարակուած է ՀԲԸ Միութեան «Վահրամ Ապտալեան» մշակութային հիմնադրամի միջոցներով:
Հեղինակը կ՛ըսէ, որ աշխատանքին նպատակն է վիճակագրական աղբիւրներու տուեալներու համեմատական վերլուծութեան միջոցով եւ անոր հիման վրայ կատարել Հայոց Ցեղասպանութեան նախօրեակին Օսմանեան կայսրութեան Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թուաքանակի ճշդում:
Թաթոյեան կը նշէ, որ 1878ին Հայկական Հարցի միջազգային դիւանագիտութեան օրակարգին մէջ ընդգրկուելէն ետք, սուլթան Համիտ սկսաւ հետեւողական քաղաքականութիւն իրականացնել` ուղղուած բարեփոխումներու ենթակայ Արեւմտեան Հայաստանի տարածքէն հայկական ներկայութեան նուազեցման:
Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թուաքանակին վրայ բացասական լուրջ հետեւանքներ ունեցան Սասունի 1894ի ապստամբութեան ճնշումը եւ 1895ի զանգուածային կոտորածները:
Համիտեան կոտորածներու ժամանակ բռնի իսլամացուեցան Պիթլիսի նահանգի բազմաթիւ հայկական բնակավայրեր:
Քրտական տեւական հալածանքներուն պատճառով հայեր լքեցին Պիթլիսի նահանգի տասնեակ մը բնակավայրեր:
Դէպի Միացեալ Նահանգներ եւ Ռուսիա հայերու արտագաղթը լայն ծաւալ ստացաւ համիտեան կոտորածներու տարիներուն:
Պիթլիսի նահանգէն հայեր պանդխտութեան կը դիմէին դէպի Պոլիս:
Պիթլիսի նահանգը բաժնուած էր չորս գաւառներու` Պիթլիսի, Մուշի, Կէնճի եւ Սղերդի, որոնք իրենց կարգին բաժնուած էին գաւառակներու:
Օսմանեան իշխանութիւններու 1906ի վիճակագրական տուեալներու համաձայն, Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւն էր 96 հազար 944 հոգի:
Պոլսոյ Հայոց պատրիարքարանի տուեալներով, Պիթլիսի նահանգի հայութեան թիւը 1882ին 250 հազար էր, 1912ին` 198 հազար, իսկ 1913-1914ին` 218 հազար 404 հոգի:
Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական տեղեկութիւններ կը հաղորդեն նաեւ Օսմանեան կայսրութեան մէջ Մեծն Բրիտանիոյ եւ Ռուսիոյ դիւանագիտական ներկայացուցիչները, ռազմական հետախոյզներ եւ ճանապարհորդներ:
Պիթլիսի նահանգին մէջ, հայերէն բացի, կը բնակէին` քիւրտեր, ալաուիներ, թուրքեր, չերքեզներ, ասորիներ եւ եզիտիներ: Անոնց թիւը կը գնահատուէր 240 հազարէն 310 հազար:
Պոլսոյ Հայոց պատրիարքարանի մարդահամարի եւ վիճակագրական այլ աղբիւրներու տուեալներու համադրութեան եւ վերլուծութեան միջոցով եւ հեղինակին կողմէ ըստ բնակավայրերու կատարուած հաշուարկի, Հայոց Ցեղասպանութեան նախօրեակին Պիթլիսի նահանգին մէջ կար 29,340 տուն, այսինքն՝ 244,160 շունչ հայ:
Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում հայության իրական թիվը միշտ խեղաթյուրված է ներկայացվել։ Երիտթուրքերի իշխանության օրոք՝ 1911 կամ 1912 հրապարակվել են սուլթան Աբդուլ Համիդի կարգադրությամբ 1879 թ․ սկսված և մոտ մեկ տասնամյակ տևած հայերի գաղտնի մարդահամարի տեղեկությունները։ Մարդահամարի ժամանակ դժվարություններ են ծագել Տավրոսի լեռնաշղթայի անմատչելի վայրերում գտնվող հայկական գյուղերում, ուստի այդտեղ հայության թիվը որոշել են մոտավոր՝ 3 մլն հայ՝ միայն Տավրոսի լեռնաշղթայում, իսկ Օսմանյան Թուրքիայի մնացած տարածքներում՝ ըստ այդ մարդահամարի 12 մլն։ Այսպիսով 1890 թ․ Օսմանյան կայսրությունում հայության իրական թիվը կազմել է մոտ 15 մլն։ Պետք է շատ մեծ մրցանակ հայտարարել Օսմանյան կայսրության այդ պաշտոնական փաստաթուղթը հայտնաբերողին, և կարճ ժամանակ անց մենք մեր ձեռքին կունենանք շատ կարևոր նշանակություն ունեցող այդ վավերական փաստաթուղթը․․․