
Կրծքով կերակրելը լաւ է ոչ միայն երեխայի, այլ նաեւ մօր համար: Այն երկկողմանի գործընթաց է, որի ժամանակ երկու կողմներն էլ փոխադարձաբար ստանում եւ տալիս են օգուտ: Երբ երեխան կուրծք է ծծում, մայրը նրան կաթ է տալիս, իսկ երեխան օժանդակում է «օքսիտոցինեի արտադրութեանը, որն օգնում է արգանդի կրճատմանը եւ վերադարձին նախկին տեսքին: Մայրը մեծացնում եւ «ձեւաւորումե է երեխային, իսկ երեխան նրան է վերադարձնում նախկին կառուցուածքը: Հարկ է նշել, որ կրծքով կերակրելը չի փոխում կրծքի ձեւը․ այն ձեւափոխւում է միայն յղիութեան ժամանակ:
Կրծքով կերակրելը հանգստացնում է մօրը եւ երեխային: Կրծքի կաթը պարունակում է սպիտակուց, որը յագենալու զգացմանը զուգընթաց, երեխային քուն է պարգեւում: Փոքրիկի ծծելու հետեւանքով գոյացած հորմոնները կերակրող մօր վրայ նոյնպէս հանգստացուցիչ ազդեցութիւն են ունենում: Դա յատկապէս օգտակար է վատ քնող կանանց համար: Սա փոխադարձ օգտաւէտութեան փայլուն օրինակ է, երբ հետեւում ենք բնութեան ձայնին:
Մօր կրծքի կաթը նորածնի լաւագոյն սնունդն է:
ԿՐԾՔՈՎ ՉԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԸ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կրծքով չկերակրելու պատճառով աշխարհում տարեկան 20,000 կին մահանում է կրծքագեղձի քաղցկեղից:
Նոյնիսկ BRCA1 եւ BRCA2 գենետիկ մուտացիայի (ծինային տարբերակը) կրողների մօտ կրծքով կերակրումը նուազեցնում է քաղցկեղի վտանգը 22-55 տոկոսով:
2 եւ աւել տարի կրծքով կերակրումը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը կրճատում է 50 տոկոսով:
13 եւ աւելի ամիս կրծքով կերակրումը 63 տոկոսով նուազեցնում է ձուարանների քաղցկեղի զարգացման վտանգը:
3 երեխայ ունեցող այն կանայք, որոնք մանկանը 2 տարի եւ աւելի կերակրել են կրծքով, 91 տոկոսով աւելի քիչ են ունեցել ձուարանների քաղցկեղ, քան այն կանայք, որոնք կերակրել են 10 ամսից պակաս:
Աղբիւրը` doctor.am եւ momcenter.am