ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶԵԱՆ
Մայիսի 7ին հայ մեծանուն գրող, մանկագիր եւ մանկավարժ Ղազարոս Աղայեանի ծննդավայրում՝ Վրաստանի Բոլնիսի մունիցիպալիտետի (քաղաքապետարանի) Բոլնիս-Խաչեն գիւղում հանդիսաւոր նշել են աւանդական Աղայեանական օրը: Այս մասին տեղեկանում են Վրաստանում Հայաստանի դեսպանութիւնից:
Ժողովրդական տօնախմբութեանը ներկայ են եղել Բոլնիսիի քաղաքապետ Դաւիթ Շերազադիշվիլին, Բոլնիսի մունիցիպալիտետի Մշակոյթի կենտրոնի տնօրէն Սոսօ Կոպալէիշվիլին, Բոլնիս-Խաչենի գիւղապետ Արմէն Յարութիւնեանը, Թբիլիսիից ու Երեւանից ժամանած վրացի եւ հայ մշակոյթի ու հասարակական գործիչներ: Վրաստանում ՀՀ դեսպանութիւնը ներկայացնում էր խորհրդական Լեւոն Զարգարեանը:
Մեծ դասականի տուն-թանգարանի բակում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միութեան նախաձեռնութեամբ 2000 թուականից իրականացուող միջոցառումն այս անգամ եւս նշանաւորուել է տարբեր ելոյթներով եւ մշակութային կատարումներով:
Աղբիւր՝ jnews.ge