Շնորհաւո՜ր մայրերի տօնը:
Մայրերի օրուայ առիթով մեր դպրոցում տիրում էր անչափ ջերմ, ուրախ եւ տօնական մթնոլորտ: Բոլորը հիանալի տրամադրութեամբ պատրաստւում էին տօնել այս գեղեցիկ գարնանային օրը:
Մեր փոքրիկ սաները առաւօտեան ստեղծեցին իրենց փոքրիկ ձեռագործ անակնկալները: Այնուհետեւ Սիաթլի Ս. Յարութիւն եկեղեցում պարգեւեցին երգեր, բանաստեղծութիւններ եւ անկեղծ ժպիտներ իրենց մայրիկներին եւ տատիկներին մեր երգի ուսուցիչ` սիրելի տիկին Շողիկի օգնութեամբ:
Սիրելի մայրիկնե՛ր, թող արեւը այսօրուայ նման միշտ շողայ ձեր սրտերում:
(Թղթակցութիւնը՝ վարժարանէն)