
All For Health, Health For All-ը բժշկական համակարգ է, որի մասնաճիւղերն առանձնացուած են տարբեր ոլորտների մասնագիտացումով` ընդհանուր եւ ընտանեկան բժշկութիւն, գինեկոլոգիական (կնախտաբանութիւն), մանկաբուժական, հոգեբանական եւ հոգեբուժական ծառայութիւններ: Մենք երկու մանկաբուժական մասնաճիւղ ունենք Գլենդելում եւ Մոնթրոզում, ընդհանուր եւ ընտանեկան բժշկութեան մասնաճիւղեր Գլենդելում ու Բրբանկում եւ հիմա արդէն Նորթ Հոլիվուդում: Հոգեբուժական նոր ծառայութեան համար պէտք է գրանցուել Գլենդելում (հեռ. (818) 549-8800):
Կենտրոնի հիմնադիր բժիշկ Նուբար Ջանոյեանի եւ դաշնային ու տեղական իշխանութիւնների տեւական ազնիւ համագործակցութեան արդիւնքում այս հաստատութեանը վստահուած են բազմաթիւ ծրագրեր։ Մեր կենտրոնը առաջիներից է, որ հնարաւորութիւն ունի կիրառելու նահանգում առաջարկուած իւրաքանչիւր նոր ծրագիր` առաւել մատչելի, անվտանգ ու արդիւնաւէտ դարձնելու համար մեր այցելուների հիւանդութիւնների բուժումը ու կանխարգելումը:
Իշխանութիւնների համագործակցութեան եւ վստահութեան արդիւնքում է, որ All For Health, Health For All-ը հնարաւորութիւն է տալիս բժշկական խնամք ցուցաբերել ցանկացած այցելուի՝ անկախ նրա ֆինանսական (նիւթական), սոցիալական (ընկերային), ներգաղթի կարգավիճակից: Հնարաւոր է, որեւէ մէկը Միացեալ Նահանգներ է տեղափոխուել եւ առողջապահական ծրագրերին անդամագրուել դեռ հնարաւոր չէ` իսկ բժշկական օգնութիւն անհրաժեշտ է` յատկապէս եթէ առկայ են քրօնիկ (մնայուն) հիւանդութիւններ: Այս դէպքում All For Health, Health For All -ը կը տրամադրի որակեալ բժշկական ծառայութիւն, հաշուի առնելով նաեւ վճարունակ է անձը, թէ ոչ: Որոշ ծրագրերի նշանակէտը ցածր եկամուտ ունեցող անձինք են, որոնց կը տրուի անվճար բժշկական օգնութիւն: Կենտրոնն ընդունում է նաեւ Medical, Medicare, HMO, PPO եւ ամենատարբեր ապահովագրութիւններ ունեցող հիւանդների, առողջութեան իրաւունքը եւ որակը հասանելի դարձնելով բոլորին: Որպէսզի այս ճկուն համակարգում հնարաւոր լինի կողմնորոշուել, All For Health, Health For All-ն ունի սոցիալական ծառայութեան աշխատակիցներ, ովքեր նախ կը ճշդեն այցելուի ապահովագրական կարգավիճակը, իսկ եթէ այն բացակայում է, կ՛օգնէ կողմնորոշուել, թէ ինչ առողջական խնդիրների դէպքում ո՞ր ապահովագրական ծրագիրն է յարմար եւ արդիւնաւէտ: Մենք համագործակցում ենք սոցիալական ծառայութեան հանրային բաժանմունքի (DPSS) հետ եւ մեր կենտրոնում ձեւակերպւում են ձեր փաստաթղթերը։ Դուք դիմում էք եւ ստանում էք «Մեդիքալ» անմիջապէս մեր կենտրոնից:
Ձեր ներկայացրած տեղեկատուութիւնը գաղտնի է պահւում: