Սիրելի հայրենակիցներ,
Թբիլիսահայութիւնը սրտի ցաւով է ընդունում վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները, եւ իր օգնութեան ձեռքն է ուղղում բռնի տեղահանուած Արցախի մեր քոյրերին ու եղբայրներին: Թբիլիսահայութեան նախաձեռնութեամբ եւ Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնութիւմբ, «Հայարտուն» կենտրոնում կազմակերպւում է արցախահայութեանը օգնութեան կենտրոն:
Կոչ ենք անում բոլորին` օգնութեանը իրենց մասնակցութիւնը կատարել դրամական ձեւով, ինչպէս նաեւ նոր, չօգտագործուած մանկական ձմեռային հագուստ նուիրաբերելով նորածիններից մինչեւ 14 տարեկան երեխաների համար:
Օգնութեան կենտրոնը կը գործի «Հայարտուն» կենտրոնում` ամէն օր` 10:00 -18:00 (ժամը 10էն 6) ժամերին: Միջոցառումը լինելու է շարունակական:
Հարցերի դէպքում զանգահարել Եւգենեա Մարկոսեանին` հեռ. 593 13 43 09,
Լեւոն Չիդիլեանին` հեռ. 599 19 78 25
Կամ Արթուր Միրզոյեանին` հեռ. 558 18 58 02
Հասցէ` ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ