
Զուարթ Վարդանեան-Սիմոնեանը Վասպուրական Վարագավանքի շրջանաւարտ ուսուցիչ, Միգրացիոն (գաղթականութեան) կոմիտէի գործադիր տնօրէն Գեղամ Վարդանեանի դուստրն է եւ բոդիբիլդինգի եւ ծանրամարտի միջազգային եւ օլիմպիական (ողիմբիական) ճանաչուած մրցավար Գարեգին Սիմոնեանի կինն է:
Զուարթը ծնուել է Իրաքի Մոսուլ քաղաքում 1941 թուականին, հայ ծնողից՝ Գեղամ եւ Արաքսի Վարթայանեաններից, ովքեր ունէին 10 երեխայ: Նախնական կրթութիւնը ստացել է Բասրայի հայկական դպրոցում, իսկ միջնակարգ եւ բարձրագոյն կրթութիւնը` Բասրայի պետական դպրոցներում: Այնուհետեւ նա վերադարձաւ Բասրայի հայկական ազգային դպրոց` աշխատելու որպէս ուսուցչուհի, 1960ականների սկզբին, որտեղ դասաւանդում էր գիտական առարկաներ: Նա դարձաւ յարգուած եւ պատուաւոր մանկավարժ, ոգեշնչեց ուսանողների մի սերունդ, որը միշտ յիշում էր նրան եւ յիշում է մեծ յարգանքով, սիրով եւ երախտագիտութեամբ:
Իր հերթին նա հպարտանում էր իր աշակերտներով, ովքեր բարձրագոյն կրթութիւն են ստացել եւ գերազանց դիրքեր են զբաղեցրել իրենց գիտութեան ոլորտում:
Զուարթը համայնքի ակտիւ (աշխոյժ) անդամ էր` ներգրաւուած տարբեր մարդասիրական, սոցիալական (ընկերային) եւ կրթական կազմակերպութիւններում Իրաքում, Հայաստանում եւ Ամերիկայում, ինչպիսիք են Հայ Օգնութեան Միութիւնը, ՀՕՄը եւ Վասպուրական միութիւնը, որոնց նա շարունակաբար աջակցում էր Լոս Անջելեսում իրենց բարեգործութեանը: Նա նաեւ եղել է Կարմիր Խաչի եւ Հայ առաքելական եկեղեցու Իրաքում եւ Հայաստանում Տիկնանց գիլդիայի (արհեստակցութեան, այստեղ՝ յանձնախումբի) անդամ, ինչպէս նաեւ 5 տարի Հայաստանի Սուրբ Սարգիս եկեղեցու տիկնանց գիլդիայի փոխնախագահը:
Զուարթ Վարդանեանը 1967թ. Յունուարի 14ին Բաղդադում ամուսնացել է Գարեգին Սիմոնեանի հետ: Սպորտում իր երկարամեայ ծառայութեան ընթացքում նա պարգեւատրուել է բազմաթիւ ոսկէ մեդալներով, այդ թւում` ոսկէ մեդալ Հայաստանում բոդիբիլդինգի եւ ծանրամարտի ակումբ ստեղծելու համար: Միասին ունեցան երեք զաւակ (դոկտ. Մարգարէթ Սիմոնեան, Սարգիս Սիմոնեան եւ Անտրանիկ Սիմոնեան) եւ երկու թոռ (Լէօ եւ Հենրի Սիմոնեաններ): Նա այնքան նուիրուած էր իր ընտանիքին, որ սիրով կ՛անէր ամէն ինչ` աջակցելու նրանց: Նա օրինակ էր նրանց համար եւ իւրաքանչիւրը հետապնդում էր: Նրա հաւատարմութիւնն ու անձնուրացութիւնը դրսեւորւում էին այն սիրոյ մէջ, որը նա ունէր իր թոռների հանդէպ եւ այն սիրով, որ նրանք տածում էին նրա հանդէպ:
Տիկին Վարդանեանը ոչ միայն ժառանգել է հոր մասնագիտութիւնը, այլեւ ժառանգել է նրա հայրենասիրութիւնը, իր հերթին այն փոխանցել իր երեխաներին` ապահովելով երեքին` բարձրագոյն համալսարանական կրթութիւն: Այսօր նրանք ճանաչուած մասնագէտներ են` գնահատուած իրենց հասակակիցների եւ հայ եւ արտասահմանեան շրջանակների կողմից` իւրաքանչիւրն իր մասնագիտական ոլորտում: Նրա հայրենասիրութիւնն աւելի է դրսեւորւում իր երեխաների մէջ: Սարգիս Սիմոնեան արդէն 5 տարի է, ինչ Պըրպենքի Հայ Դատի յանձնախումբի ատենապետն է:
Փոխադարձ յարգանքը հանգուցեալ Զուարթի սկզբունքն էր. նա յարգալից է եղել բոլորի, ներառեալ իր ուսանողների, դասախօսական կազմի, ծնողների եւ համայնքի նկատմամբ` իր հերթին վաստակելով նրանց յարգանքը:
Թէեւ ֆիզիկապէս Զուարթն այսօր մեզ հետ չէ, բայց նա իր երեխաների, հարազատների, ընկերների յիշողութիւններում ու սրտերում է: Եւ նա կը մնայ յաւերժ սիրուած եւ անմոռանալի:
Թող Աստուած լուսաւորի նրա հոգին եւ արժանի դարձնի մտնելու դրախտի դռները եւ խաղաղութիւն ու մխիթարութիւն պարգեւի իր զաւակներին ու հարազատներին:
Զուարթը խաղաղ կեանքից հեռացաւ 2023 թուականի Հոկտեմբերի 5ին` թողնելով երեք չափահաս երեխաների եւ երկու թոռների` Լէօ եւ Հենրի Սիմոնեաններին: Նրա յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Հոկտեմբերի 21ին, որին ներկայ էին նրա ընտանիքը, ընկերները, ուսանողները եւ կազմակերպութիւնների ղեկավարները, ովքեր յարգանքի տուրք մատուցեցին նրան` գովեստի խօսքեր ասելով հասարակութեան եւ բարեգործական կազմակերպութիւնների մէջ նրա ներդրման մասին: Նրա աշակերտները նոյնպէս յարգանքի տուրք մատուցեցին` ելոյթ ունենալով, պօէզիա (բանաստեղծութիւն) կարդալով եւ կարմիր վարդեր յանձնելով ներկաներին:
«Վասպուրականի հայրենակցական միութեան Լոս Անջելեսի մասնաճիւղի անդամները խորապէս վշտացած են Զուարթ Գեղամի Սիմոնեան-Վարդանեանի մահուան առթիւ: Մենք միանում ենք աշխարհի տարածքին Գարեգին եւ Զուարթ Սիմոնեան զոյգի բազմաբեղ ուսուցչական, դաստիարակչական, բարեսիրական եւ այլ գործունէութեամբ հիացած` նաեւ բազմազգի լայն հանրութեան եւ հարազատների կողքին կիսում ենք Զուարթ Սիմոնեան-Վարդանեանի կորուստը: Վասպուրականի հայրենակցական միութիւնը այն բացառիկ ազգային հաստատութիւնն է, որ բխում է, եւ անմիջականօրէն կապուած է Վասպուրականին: Վասպուրականի հայրենակցական միութիւնը այն վայրն է, ուր անդամներն իրար շուրջ գտնուելով, իրարից ստանում են Վան-Վասպուրականի շունչը, հաղորդակից դառնում հայրենիքին: Զուարթ Վարդանեանը միութեան սիրուած անդամուհի էր, սիրով մասնակից էր միութենական ամենատարբեր նախաձեռնութիւններին ու ձեռնարկներին: Ընդունէք վասպուրականի հայրենակցական միութեան անդամների խորին ցաւակցութիւնները: Զուարթ Սիմոնեան-Վարդանեանի կորուստը նաեւ մեր կորուստն է», Հոկտեմբերի 21ին, Զուարթ Սիմոնեան-Վարդանեանի մասին խօսելով՝ յայտնեց Վասպուրականի հայրենակցական միութեան նախագահ Յակոբ Մկրտիչեանը: