
Նոյեմբերի 23ին, «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքոյ տեղի ունեցաւ Հայաստան Համահայկական հիմնադրամի 26րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրութեամբ հաւաքագրուել է շուրջ 8.4 միլիոն դոլար: Հարկ ենք համարում նշել, որ դրամահաւաք-միջոցառումները դեռ շարունակւում են, իսկ վերջնական արդիւնքները կ՛ամփոփուեն տարեվերջին:
Հայաստանում հանգանակուել է 552,372 դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հաւաքագրել է՝ 3,250,000 դոլար, Ամերիկայի տեղական մարմինը՝ 3,100,000 դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500,000 դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450,000 դոլար, Արգենտինայի տեղական մարմինը՝ 160,690 դոլար, ինչպէս նաեւ նուիրատուութիւններ են կատարուել հետեւեալ երկրներից՝ Նիդերլանդներ՝ 100,000 դոլար, Բրազիլիա՝ 92,000 դոլար, Գերմանիա՝ 66,400 դոլար, Շուէյցարիա՝ 50,000 դոլար, Աւստրալիա՝ 27,000 դոլար, Աւստրիա՝ 25,900 դոլար, Ռումինիա՝ 4360 դոլար:
«Քեզ համար, Հայաստան»ի դրամական միջոցները կ՛ուղղուեն Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների կենսապայմանների բարելաւմանը, ինչպէս նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղուած ծրագրերի ֆինանսաւորմանը:
Շնորհակալ ենք մեր տեղական մարմիններին, բոլոր գործընկերներին եւ նուիրատուներին շարունակական աջակցութեան, անմնացորդ նուիրումի եւ հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիւ կը բարելաւուի մեր տասնեակ հազարաւոր հայրենակիցների կեանքը:
(Հաղոեդագրութիւնը՝ հիմնադրամէն)