Փետրուարի 29ին Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդարանում տեղի ունեցաւ Դաւիթ Քարամեանի «Հայաստան. Միայնակ Քարը» սեղանագրքի շնորհանդէսը:
Երեկոն իր ներկայութեամբ պատուեց թեմակալ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը ուղեկցութեամբ Երեմիա վրդ. Աբգարեանի եւ Նժդեհ քհնյ. Քէշիշեանի:
Երեկոն բացուեց Հայաստանի եւ Միացեալ Նահանգների պետական օրհներգների կատարմամբ: Ապա ողջունի խօսքով հանդէս եկաւ Նժդեհ քահանան:

Այնուհետեւ ամբիոն հրաւիրուեց Դաւիթ Քարամեանը, որը մանրամասնօրէն ներկայացրեց սեղանագրքի ստեղծման 17 տարիների իր կեանքի փորձառութիւնը: Երեկոյին ներկայացուեցին Հայաստանի պատմական վանքերի եւ յուշարձանների բացառիկ լուսանկարներ, որոնք զարդարուեցին Էդուին Գալտսեանի կենդանի նուագակցութեամբ:
Երեկոն աւարտուեց Յովնան սրբազանի օրհնութեան եւ գնահատանքի խօսքով առ Դաւիթ Քարամեանը:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ