Հիանալի եղանակ է լողալու համար եւ մենք նշում ենք մի քանի կարեւոր պատճառ, որոնք ձեզ կը ստիպեն գնալ լողաւազան կամ ծովափ:
1. Մկանների զարգացնում.
Լողը զգալի կերպով զարգացնում է մկանային զանգուածը: Եթէ համեմատենք վազքի հետ լողը աւելի արդիւնաւէտ է: Վազքի ժամանակ միակ խոչընդոտը օդն է, որի խտութիւնը այնքան էլ մեծ չէ, ապա լողի դէպքում խոչընդոտող ջրի խտութիւնը 12 անգամ աւելի մեծ է, հետեւաբար լողալիս իւրաքանչիւր շարժում ձեզանից աւելի շատ ուժ է պահանջում ինչն էլ նպաստում է մկանային համակարգի ուժեղացմանը:
2. Ճկունութիւն.
Լողալիս մեր յօդերն ու կապանները գտնւում են անընդհատ շարժման մէջ, ինչն էլ լաւացնում է նրանց վիճակը: Իսկ ողնաշարի համար նրա օգտակարութիւնը ուղղակի անգնահատելի է:
3. Գոհացնող արդիւնքներ – քիչ ջանքեր.
Լողը թոյլ է տալիս զբաղուել մարզանքով առանց կմախքի վրայ աւելորդ ուժ գործադրելու: Մինչեւ պարանոցը սուզուելով ջրի մէջ մարդն զգում է իր քաշի միայն 10 տոկոսը. դա նշանակում է, որ լողաւազանը հիանալի միջավայր է յատկապէս այն մարդկանց համար, ովքեր ունեն յօդացաւ եւ աւելորդ քաշի խնդիր:
4. Առողջ սիրտ.
Լողը օգտակար է նաեւ սրտամկանի աշխատանքի համար: Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ լողը իջեցնում է սրտի անօթային խնդիրներ ունենալու հաւանականութիւնը, քանի որ նպաստում է սրտի մկանների անխափան աշխատանքին:
5. Խոլեստերինի քանակի իջեցում.
Լողը օգնում է ապահովել լիպոպրոտէինների ճիշդ քանակը օրգանիզմում եւ լաւացնում է արեան եւ լիմֆատիկ անօթների վիճակը, ինչն էլ իր հերթին նպաստում է խոլեստերոլի քանակի իջեցմանը:
6. Քաշի կանոնաւորում.
Պատկերացնում էք՝ մէջքի վրայ 10 րոպէ լողալիս դուք կը կորցնէք 80 կալորիա (ջերմուժ), իսկ ազատ ոճի լողը ձեզ կ՛ազատի 100 կալորայից:
7. Պայքար սթրեսի (ճնշուածութեան) դէմ եւ գլխուղեղի աշխատանքի լաւացում.
Լողը մեդիատիւ (հաշտարար) ընթացք է, որի ժամանակ շնչառութեան եւ ջրի ձայնը օգնում են գլուխն ազատել աւելորդ մտքերից: Բացի այդ լողալիս օրգանիզմում կատարւում է աշխուժ նէյրոգենեզ (նեարդի բջիջներու ծնունդ տուող), որը վերականգնում է սթրեսի հետեւանքով կորցրած նեարդային բջիջները:
Կարծում եմ իմանալով նմանատիպ օգտակար յատկութիւնների մասին լողը ոչ միայն որպէս հաճոյք, այլ որպէս մարզման տեսակ կ՛օգտագործէք: