
Դէմքը լուանալը բոլորովին բարդ չէ: Թւում է դժուար է սխալներ թոյլ տալ: Սակայն մաշկաբանները բացայայտում են մաքրման ընդհանուր սխալները եւ առողջ մաշկ ունենալու խորհուրդներ տալիս:
Դէմքը լուանալու ընթացքում չի կարելի տաք ջուր օգտագործել, քանի որ բարձր ջերմաստիճանը կոտրում է մաշկի պաշտպանիչ շերտը՝ առաջացնելով չորութիւն, կարմրութիւն եւ ծակոտիների լայնացում: Ամենայարմար տաքութիւնը գոլ, մարմնի ջերմաստիճանին մօտ ջուրն է:
Մաշկաբանները խորհուրդ չեն տալիս թաց անձեռոցիկներով օգտագործել: Դրանք միայն մաքրութեան ժամանակաւոր զգացում են տալիս եւ պարունակում են քիմիական բաղադրիչներ եւ բուրաւէտներ, որոնք կարող են գրգռուածութիւն առաջացնել:
Շատերը լուացուելիս օգտագործում են օճառ եւ դէմքը սրբում են ոչ թարմ սրբիչով։ Խորհուրդ է տրւում միշտ օգտագործել միայն մաքուր սրբիչներ եւ հնարաւորինս յաճախ փոխել դրանք։ Ճիշդ ընտրէք լաւացող միջոցը: Այն պէտք է համապատասխանի ձեր մաշկի տեսակին եւ օճառ չպարունակի, քանի որ վերջինս չորացնում է մաշկն ու շերտազատում մաշկի պաշտպանիչ շերտը:
Կարեւոր է պատշաճ կերպով մաքրել դիմայարդարումը եւ մանրակրկիտ ողողել դէմքը, այլապէս օր օրի կուտակուող կեղտը բորբոքման պատճառ կը դառնայ: Ձեր նախընտրած մաքրող փրփուրը կամ քսուկը բարակ շերտով տարածէք ամբողջ դէմքի վրայ եւ ցօղէք գոլ ջրով:
Նախընտրելի է օգտագործել փափուկ սրբիչներ եւ չորացնելիս ոչ թէ տրորել, այլ հպումներով մաքրել ջուրը: Կոպիտ սրբիչը ձեր դէմքին տրորելով կը հեռացնէք լիպիդները (իւղերը), սպիտակուցները եւ ճարպաթթուները, որոնք պաշտպանում են ձեր մաշկը գրգռուածութիւնից:
Քսուկներ եւ շիճուկներ քսելու լաւագոյն ժամանակը դէմքը լուանալուց անմիջապէս յետոյ է:
Մնացէ՛ք գեղեցիկ: