ԹՈՒՄՕի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնեանները, ինչպէս նաեւ զարգացման գծով տնօրէն Բեկոր Փափազեանը այցելեցին ապագայ ԹՈՒՄՕի տարածք եւ կենտրոնի հիմնադրման մասին պայմանագիր ստորագրեցին Բուէնոս Այրեսի քաղաքապետ Խորխէ Մակրիի եւ կրթութեան նախարար Մերսեդես Միգելի հետ:
«Մեր քաղաքում ԹՈՒՄՕ կենտրոնի բացումը հնարաւորութիւն է տալու պատանիներին ստանալ լաւագոյն կրթութիւնը, որպէսզի նրանք կարողանան կառուցել իրենց ապագան, որը սկսւում է այսօր: ԹՈՒՄՕի շնորհիւ նոր սերունդները կարողանում են սովորել, ստեղծագործել եւ երազել աւելին», ընդգծեց Մակրին:
Բուէնոս Այրեսի կենտրոնը, Հարաւային Ամերիկայում ԹՈՒՄՕի նորարար կրթութեան տարածման առաջին քայլն է. հիմնանպատակն ամբողջ մայրցամաքում ընդլայնումն է
«Ամէն օր չէ, որ ԹՈՒՄՕի հիմնաքար կը դնենք մոլորակի միւս կիսագունդին մէջ: ԹՈՒՄՕ Պուէնոս Այրեսը հպարտանալու առիթ է, եւ ես ուրախ եմ, որ մենք այս մէկը կ՛իրականացնենք յուսալի գործընկերոջ մը` Պուէնոս Այրեսի ղեկավարութեան եւ մեր հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնեաններուն հետ` իմանալով, որ այս մէկը սպասուող ԹՈՒՄՕ կենդրոններէն առաջինն է այս քաղաքին, Արժանթինի եւ ամբողջ Հարաւային Ամերիկայի մէջ», ըսաւ Փափազեան:
(Թղթակցութիւնը՝ ԹՈՒՄՕէն)