Համադրեց՝ ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Օրուայ ընթացքում ընդունած հեղուկները նոյնպէս սննդակարգի մասն են կազմում, ուստի դրանք նոյնպէս կարող են զգալի դեր խաղալ առողջութեան պահպանման կամ քաշի կարգաւորման հարցում:
Առաւօտեան ամենաօգտակար սովորութիւններից մէկը՝ 1 բաժակ ջուր կամ բուսական թէյ խմելն է: Ջուրը կարողանում է խթանել մարսողութիւնը, արեան շրջանառութիւնը, թունազրկում է մարմինը, երիտասարդացնում մաշկը, օգնում խուսափել ջրազրկումից: Նախընտրելին ջուրն է, սակայն օգտակար կարող է լինել հետեւեալ ըմպելիքները: Այս ըմպելիքներն ունեն ցածր կալորիականութիւն (ջերմուժ, calorie) սակայն պարունակում են մեծ քանակութեամբ սննդարար նիւթեր:
1. Ալօ վէրաով (aloe vera) ըմպելիք: Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակութեամբ հանքանիւթեր ու հակաօքսիդանտներ, (antioxidants, substances that protect cells from damage caused by free radicals), որոնք նպաստում են ճարպերի այրմանն ու աշխուժացնում են մարսողութիւնը:
Այս ըմպելիքի համը տհաճ է, ուստի հարկաւոր է 2-3 ճաշի գդալ ալօ վէրայի հիւթին աւելացնել մի բաժակ ջուր, լաւ խառնել ու նաեւ աւելացնել մէկ ճաշի գդալ կիտրոնի հիւթ ու մի փոքր մեղր:
2. Կոճապղպեղով (ginger) ու Կիտրոնով (lemon) ըմպելիք: Կիտրոնն ու կոճապղպեղը դարեր ի վեր կիրառուել են որպէս քաշը նուազեցնող, ցաւն ու սրտխառնոցը մեղմող եւ մի շարք այլ խնդիրներից ազատող բնական միջոց:
Այս բաղադրիչները եւս պարունակում են մեծ քանակութեամբ հակաօասիդանտներն եւ այլ օգտակար միացութիւններ, որոնք օգնում են նուազեցնել ճարպային կուտակումներն ու բարելաւում են առողջական վիճակը:
3. Կոճապղպեղով ու խնձորի քացախով ըմպելիք: Խնձորի քացախի մէջ պարունակուող թթուներն աշխուժացնում են նիւթափոխանակութեան (metabolism) ժամանակ որովայնի հատուածի ճարպաշերտերի այրման գործընթացը: Մասնագէտները խորհուրդ են տալիս խմել կոճապղպեղով թէյ, մէկ բաժակ ըմպելիքին աւելացնելով երկու թէյի գդալ խնձորի քացախ: Ցանկութեան դէպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մի փոքր մեղրով:
Եթէ առաւօտը սկսում էք սուրճով, ապա աւելի լաւ է խմել այն առանց կաթի եւ շաքարի:
Եւ ամենագլխաւորը՝ առաւօտը պէտք է սկսել ժպիտով, իսկ եթէ ոչ մէկ առիթ ունէք ժպտալու, ապա արհեստականօրէն լայն ժպտալ ձեւացրէք, որովհետեւ ձեր ծնոտի այդ շարժումը խթանելու է դէմքի մկանների մէջ յատուկ նիւթեր, որոնք տրամադրութիւնը բարձրացնելու յատկութիւն ունեն…