Պետական եկամուտներու կոմիտէն (ՊԵԿ) ընդունեց Հայաստանի մէջ գտնուող Եւրոպական Միութեան փորձագիտական առաքելութիւնը` մուտքի արտօնագիրներու ազատականացման գործողութիւններու ծրագիրի (VLAP) մշակման նպատակով, յայտարարութեան մը միջոցով յայտնեցին Պետական եկամուտներու կոմիտէէն։
«Առաքելութեան նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանութեան, սահմանների կառավարման եւ միգրացիայի (գաղթի) ոլորտներում Հայաստանի պատրաստուածութեան ընդհանուր իրավիճակը, ինչպէս նաեւ նպաստել վիզաների ազատականացման գործողութիւնների ծրագրի նախապատրաստմանը: Եւրոպական Միութեան գործընկերներին ներկայացուել են մաքսային վարչարարութեան ոլորտում ՊԵԿ ռազմավարական հիմնական ուղղութիւնները, վերջին տարիներին իրականացուած բարեփոխումները, մարտահրաւէրները եւ զարգացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում քննարկուել են նաեւ սահմանային ընթացակարգերի կազմակերպմանն առնչուող մի շարք հարցեր: Առաքելութեան շրջանակում ԵՄ պատուիրակութիւնը այցելել է Բագրատաշէն եւ Այրում սահմանային անցակէտեր` տեղում ծանօթանալու մաքսային մարմինների գործունէութեանը: Նախատեսւում է նաեւ այց «Զուարթնոց» օդանաւակայան», կ՛ըսուի Պետական եկամուտներու կոմիտէի յայտարարութեան մէջ: