Աղէտների հետեւանքով գործազրկութեան աջակցութիւնը (Disaster Unemployment Assistance, DUA) այժմ հասանելի է Լոս Անջելեսի վարչաշրջանի աշխատողներին, որոնք տուժել են Քալիֆորնիայի անտառային հրդեհներից եւ ուժեղ քամիներից
Ինչ պէտք է իմանաք. Ի պատասխան անտառային հրդեհների եւ քամու փոթորիկների, աղէտների հետեւանքով դաշնային գործազրկութեան աջակցութիւնը (DUA) այժմ հասանելի է աշխատողների եւ ինքնազբաղուած մարդկանց համար, ովքեր իրաւասու չեն կանոնաւոր գործազրկութեան նպաստ ստանալու: DUA-ի նպաստների հայցերը պէտք է ներկայացուեն մինչեւ 2025 թուականի Մարտի 10ը:
ՍԱԿՐԱՄԵՆՏՕ. Լոս Անջելեսի շրջանի աշխատողները, որոնք տուժել են անտառային ուժեղ հրդեհներից եւ քամիներից, այժմ կարող են դիմել աղէտների հետեւանքով դաշնային գործազրկութեան աջակցութեան (DUA) կամ գործազրկութեան կանոնաւոր նպաստների համար: Զբաղուածութեան զարգացման վարչութիւնը (EDD) տնօրինում է այս նպաստները: DUA-ն աշխատողների համար է, օրինակ՝ ինքնազբաղուած մարդկանց, ովքեր իրաւասու չեն կանոնաւոր գործազրկութեան նպաստ ստանալու համար եւ կորցրել են իրենց աշխատանքը կամ նրանց աշխատանքային ժամերը կրճատուել են աղէտի պատճառով:
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալութիւնը (FEMA) որոշել է, որ Լոս Անջելեսի վարչաշրջանի մարդիկ, ովքեր կորցրել են աշխատանքը կամ ինքնազբաղուածութիւնը աղէտի անմիջական հետեւանքով, այժմ կարող են դիմել դաշնային DUA-ի նպաստների համար: DUA-ից օգտուելու նոր հնարաւորութիւնը հնարաւոր է դարձել 2025 թուականի Յունուարի 8ին հրապարակուած Նախագահական Մեծ աղէտի հռչակագրի (FEMA-4856-DR) միջոցով:
Բացի այդ, նահանգապետ Գեւին Նիւսըմը Լոս Անջելեսի վարչաշրջանում արտակարգ դրութիւն յայտարարեց եւ գործադիր հրաման արձակեց՝ աջակցելով շարունակուող հրդեհներից տուժած համայնքներին եւ չեղեալ համարելով տուժած աշխատողների մէկշաբաթեայ սպասման ժամկէտը, ովքեր իրաւասու են կանոնաւոր գործազրկութեան նպաստ ստանալու համար: Նահանգապետի հրամանը նաեւ թոյլ է տալիս գործատուներին պահանջել երկարաձգել մինչեւ 60 օր աշխատավարձի հաշուետուութիւններ ներկայացնելու կամ աշխատավարձի հարկերը վճարելու համար:
DUA-ի նպաստները վերաբերում են 2025 թուականի Յունուարի 12ից տեղի ունեցած վնասների համար: Իրաւասու լրիւ դրոյքով աշխատողները կարող են ստանալ շաբաթական $186ից մինչեւ $450 գումար, մինչեւ 26 շաբաթ: Կէս դրոյքով աշխատողները նոյնպէս կարող են իրաւասու լինել նպաստների համար: Իրաւասու անձինք, ովքեր գործազուրկ են եղել Յունուարի 12ի դրութեամբ, կարող են խնդրել, որ իրենց հայցը սկսուի այդ ամսաթուից, նոյնիսկ եթէ նրանք դիմում են Յունուարի 12ից յետոյ: Այս արտակարգ իրավիճակի նպաստի վերջին վճարման ենթակայ շաբաթն աւարտուում է 2025 թուականի Յուլիսի 12ին:
DUA-ի նպաստներն օգնում են դաշնային մակարդակով յայտարարուած աղէտից տուժած մարդկանց, ովքեր իրաւասու չեն գործազրկութեան կանոնաւոր նպաստ ստանալու համար եւ համապատասխանում են հետեւեալ չափանիշներից որեւէ մէկին.
– Աշխատել են, կամ եղել են ձեռնարկատէր կամ ինքնազբաղուած, կամ նախատեսում էին սկսել աշխատանք կամ ինքնազբաղուածութիւն աղէտի գօտում: Սա ներառում է, ի թիւս այլ բաների, գիւղատնտեսութեան եւ ձկնորսական արդիւնաբերութեան ոլորտները:
– Աղէտի պատճառով չեն կարող հասնել իրենց աշխատավայր կամ այլեւս չեն կարող աշխատել կամ ծառայութիւններ մատուցել՝ աղէտի անմիջական հետեւանքով իրենց աշխատանքի վայրի ֆիզիկական վնասի կամ ոչնչացման պատճառով:
– Աղէտի անմիջական հետեւանքով վնասուածքի պատճառով չեն կարող կատարել աշխատանք կամ լինել ինքնազբաղուած։
– Աղէտի հետեւանքով մահուան պատճառով դարձել են նրանց ընտանիքի գլուխը։
– Աշխատանքը կամ ինքնազբաղուածութիւնը, որը նրանք այլեւս չեն կարող կատարել, պէտք է լինեն նրանց եկամտի հիմնական աղբիւրը:
Տուժած աշխատողները պէտք է նշեն դիմումի վանդակը, որը հարցնում է, թէ արդեօք նրանց գործազրկութիւնը վերջերս տեղի ունեցած աղէտի անմիջական հետեւանքն է: EDD-ն նախ պէտք է ստուգի, թէ արդեօք դիմորդը իրաւասու է գործազրկութեան կանոնաւոր նպաստներ ստանալու համար, նախքան DUA-ի նպաստների հայցը մշակելը: Որպէս այս գործընթացի մաս, դիմորդները կարող են նամակ ստանալ, որում նշուում է, որ նրանք իրաւասու չեն կանոնաւոր գործազրկութեան համար, մինչ EDD-ն աշխատում է իրենց DUA-ի հայցը մշակելու համար: Բոլոր տուժած աշխատողները պէտք է դիմեն նպաստների համար, և EDD-ը կ՛որոշի, թէ արդեօք DUA-ի կամ սովորական նահանգային գործազրկութեան նպաստները կը կիրառռւեն:

DUA նպաստների հայցերը պէտք է ներկայացուեն մինչեւ 2025 թուականի Մարտի 10ը, բացառութեամբ այն դէպքերի, երբ անհատը հիմնաւոր պատճառներ չունի ուշ դիմում ներկայացնելու համար:
Բոլոր պահանջուող փաստաթղթերը պէտք է ներկայացուեն DUA-ի դիմումը ներկայացնելու օրուանից 21 օրուայ ընթացքում: Պահանջուող փաստաթղթերը ներառում են վերջին դաշնային հարկային յայտարարագիր կամ վճարման անդորրագրեր, եւ այլ փաստաթղթեր, որոնք ցոյց են տալիս, որ դիմորդը աշխատել կամ ինքնազբաղուած է եղել աղէտի ժամանակ: Ինքնազբաղուած անձանց համար փաստաթղթերը կարելի է ձեռք բերել բանկերից, պետական կառոյցներից կամ ցուցմունքների տեսքով՝ իրենց բիզնեսին ծանօթ մարդկանցից:
Նպաստների համար դիմելու ամենաարագ եւ ամենահեշտ ձեւը myEDD-ի միջոցով է, այնուհետեւ ընտրէք UI Online, որը հասանելի է անգլերէն, սպաներէն, հայերէն, պարզեցուած չինարէն, աւանդական չինարէն, կորէէրէն, տագալոգ եւ վիետնամերէն լեզուներով: Առցանց դիմում ներկայացնելիս ընտրէք ուղղակի աւանդ, որպէսզի նպաստների վճարումները աւտոմատ կերպով մուտքագրուեն անձնական բանկային հաշուին, այլ ոչ թէ փոստով ուղարկուեն դեբետային քարտի (debit card) կամ չեկի միջոցով:
EDD-ի ներկայացուցիչները հասանելի են անձամբ օգնելու Տեղական օգնութեան կենտրոններում, որոնք յայտնի են որպէս Աղէտների վերականգնման կենտրոններ արտակարգ իրավիճակների ժամանակ:
Աղէտների վերականգնման կենտրոնները բացուում են Երեքշաբթի, 14 Յունուարի, 2025թ.։
Pasadena City College
Community Education Center
3035 E. Foothill Blvd.
Pasadena, CA 91107
UCLA Research Park West
10850 W Pico Blvd.
Los Angeles, CA 90064
Լրացուցիչ տեղեկութիւններ, ներառեալ աշխատանքային ժամերը, կարելի էք գտնել Քալիֆորնիայի Նահանգապետի արտակարգ իրավիճակների ծառայութիւնների (Cal OES) լրատուական կայքում։
Մարդիկ կարող են դիմել նաեւ հեռախօսով Երկուշաբթիից Ուրբաթ, ժամը 08ից մինչեւ 17ը, բացառութեամբ տօն օրերի.
– Անգլերէն եւ Սպաներէն՝ 1-800-300-5616
– Հայերէն՝ 1-855-528-1518
–Կանտոներէն՝ 1-800-547-3506
– Կորէէրէն՝ 1-844-660-0877
– Մանդարին՝ 1-866-303-0706
– Տագալերէն՝ 1-866-395-1513
– Վիետնամերէն՝ 1-800-547-2058
– Բոլոր այլ լեզուները՝ 1-800-300-5616։ Բանաւոր թարգմանչի ծառայութիւնները հասանելի են անվճար:
– TTY՝ 1-800-815-9387
EDD-ի Աղէտների հետ կապուած ծառայութիւնների կայքէջը ներառում է աւելի շատ տեղեկութիւններ աղէտներից տուժած անհատների համար: Գործատուները կարող են այցելել Արտակարգ իրավիճակների եւ աղէտների դէպքում Գործատուի աջակցութիւն կամ զանգահարել EDD-ի հարկատուների աջակցութեան կենտրոն՝ 1-888-745-3886 հեռախօսահամարով՝ երկարաձգումների կամ հարկային յայտարարագրերի ներկայացման մասին տեղեկութիւնների համար:
Աշխատանք փնտռողները կարող են գտնել America’s Job Center of CaliforniaSM (Քալիֆորնիայի մօտակայ Ամերիկեան Աշխատանքի կենտրոնը)՝ աշխատանքի որոնման ռեսուրսներին, վերապատրաստման ծրագրերին եւ աւելին մուտք գործելու համար:
Ընթացիկ արտակարգ իրավիճակների մասին աւելին իմանալու համար այցելէք ready.ca.gov
EDD-ն կառավարում է Քալիֆորնիայում աղէտների հետեւանքով նպաստների դաշնային ծրագիրը ԱՄՆ Աշխատանքի, զբաղուածութեան եւ ուսուցման վարչութեան համար՝ FEMA-ի անունից: