Մայիս 23ին, «Ասպարէզ» օրաթերթում տպագրուել էին վստահութեան արժանացած բժիշկների լաւ խնամքի միջոցները եւ զետեղուած էին նրանց նկարները:
Ուրախալի է, որ թերթի էջերում տեղ են գտնում համայնքի կողմից յարգուած եւ գնահատուած անձինք: Սակայն այդ ցուցակում նաեւ տեղ պէտք է գրաւէին հանգստի անցած շատ հայ արժանի բժիշկներ, որոնցից մէկն է Արայիկ Գասպարեանը, որը մեծ համբաւ էր վայելում եւ իր գիտելիքներով գերազանցում էր շատերին:
Աւելացնում եմ. Սանտա Մոնիկա բուլվարի վրայ է գնտւում Հայ դեղարանը, որի տնօրէնն է Պետրոս Տաղլեանը, որ աւարտել է Երեւանի բժշկական համալսարանը՝ բժիշկ-դեղագործ մասնագիտութեամբ, հաւատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը: Ան չի մոռացել Հայաստանի սառնորակ ջուրը. երբ նրան հարց են տալիս, թէ որքա՞ն ջերմութեամբ է մօտենում հիւանդներին, հետեւեալ պատասխանն է լսւում. «Երեւանի սառնորակ աղբիւրների ջուրը դեռ իմ բերանում է»: Խորիմաստ պատասխան: Նա մի անձ է, որի սիրտը հայրերէն է բաբախում. անձ, որ լուռ ու մունջ ազգային պարտք է համարում Ս. Էջմիածին տաճառին միջոցով գումարների տրամադրումը հայ որբերին: Նա օգնում է սփիւռքահայ գրողներին գրքեր տպագրելու: Նրա բարեգործութիւնները բազմակի են եւ նա համեստօրէն լռում է:
Անձ, որ երկար տարիներով բնակւում է Լոս Անջելըսում, չի փոխուել եւ չի փոխուելու: Ուրախալի է նաեւ, որ երկքաղաքացի է եւ ունի հայաստանեան անձագիր: Նրա երեք զաւակները ուսումը ստացել են հայկական դպրոցում: Անին՝ անոր փոքր դուստրը, 11րդ դասարանում է եւ անշուշտ հետեւելու է իր ծնողներին եւ բարձր է պահելու հայի պատիւը, հայրենասիրութիւնը:
Պետրոս Տաղլեանի դեղատունը հայոց երկրի մի փոքրիկ կտորն է: Երբ դեղորայք ստանալու համար ներկայանում ենք, մոռանում ենք, որ օտար երկրում ենք: Նրա համեստ ու գեղատեսիլ հայ աղջիկների եւ ինչու չէ՝ նաեւ կնոջ՝ Կարինէի, հոգատար վերաբերմունքից հրճւում ենք ու մտածում, որ մենք հայ ենք, մեզ հայ են ասում, քիչ ենք ու պիտի շատանանք:
Յարգարժան խմբագիր, այս ամէնը գրում եմ ի սրտէ եւ խնդրում են Ձեզ, որ դուք անձամբ, մի լաւ յօդուածով հանդէս գաք, նաեւ տեղաւորելով Պետրոս Տաղլեանի նկարը արժանաւօրէն:
Յարգանքներով՝
ՍԵԴԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՀՅԴի նուիրեալ, Հայ Դատի պաշտպան եւ Ազգային գաղափարախօսութեան զինուոր