ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ
Զ
Իմ յօդուածի հետեւեալ՝ «…ոչ մի տեսութիւնով ու քարոզչութեամբ մարդկանց հայրենադարձել չի լինի, դրա համար նախ անհարժեշտ է բազում խնդիրներ վճռել հայրենիքում, առաջին հերթին՝ ամրապնդել իրաւական, տնտեսական հիմքը, բարձրացնել կենսամակարդակը», ապա եւ Գերմանիա վերադարձած Ռուսաստանի գերմանացիներին ու Մերձաւոր Արեւելքի հայերի արտագաղթին վերաբերող հատուածները՝ «…նրանք զանգուածաբար վերադարձան, որովհետեւ Գերմանիան անհամեմատ բարեկեցիկ եւ ապահով էր։ Նախահայրերի երկիրը ընդունեց նրանց, չընկրկելով մեծ ծախսերի առաջ եւ «ինքնութեան» խնդիրներ չքննարկելով։ Եւ հակառակը՝ Մերձաւոր Արեւելքի արդի կացութիւնը հայերին դնում է արտագաղթելու դաժան փաստի առաջ։ Մօտակայ հայրենիք ներգաղթելու փոխարէն, նրանք գերադասում են մեկնել անգամ հեռաւոր Ամերիկա եւ Կանադա», Նալչաջեանը մեկնաբանում է իւրովի. «Պ. Թոփչեանը սխալւում է նաեւ այն հարցում, թէ իբր ոչ մի տեսութեամբ ու քարոզչութեամբ մարդկանց հայրենադարձել չի լինի։ Կը լինի՛, եղե՛լ է, եւ չի կարելի թերագնահատել գաղափարների ուժն ու հմուտ քարոզչութեան արդիւնաւէտութիւնը։ Իսկ ինչ վերաբերում է իրաւական, տնտեսական եւ միւս հարցերի լուծման, եւ բնակչութեան կենսամակարդակի բարձրացմանը, ապա հայ ժողովրդի բոլոր կարող ուժերն այդ նպատակին պէտք է հասնեն միասնական ջանքերի շնորհիւ, չպէտք է լինեն միայն աշխատողներ եւ միայն դիտորդներ։ Հայ ազգի առկայ խնդիրներն այնպիսին են, որ դրանց լուծման բեռը միայն հայաստանաբնակ հայերի ուսերին բարդել չի կարելի»։
1. Բաւարար պայմանների բացակայութեան դէպքում, հայրենադարձել կարելի է, ասենք, խաբէական տեսութեամբ ու քարոզչութեամբ։ Եթէ չեմ ընդունում գաղափարների նման կիրառումը, չի նշանակում թերագնահատում եմ դրանց դերը։ Ներկայ ճգնաժամի հետեւանքով շատերը ստիպուած վերադառնում են… իրենց ընտանիքներով մեծացնելու գործազուրկ աղքատների առանց այն էլ պատկառելի բանակը, որոնց, անկասկած, ոչ մի գաղափարով ու քարոզչութիւնով կերակրել չի լինի։
2. Լիարժէք-թերարժէքի «միասնական ջանքե՞ր»։ Դժբախտաբար, «դիտորդը» առայժմ դրսից օգնութիւններ սպասող հայաստանաբնակն է, աշխատողը՝ «կթու կով» արտասահմանի հայութիւնը, որոնց ամէն կերպ աշխատեցին բաժանել, իրար հակադրել եւ իրար դէմ հանել եւ շարունակում են։
Հայաստանից արտագաղթողների շրջանում Նալչաջեանը, նկատել է հետաքրքիր, նոյնիսկ՝ «պարադոքսալ» պատկերացում, «…որն առկայ է նաեւ Թոփչեանի յօդուածում։ Խօսքը հետեւեալ ինքնարդարացման մասին է. մենք գնում ենք, երբ Հայաստանում կեանքի պայմանները բարելաւուեն, գուցէ եւ վերադառնանք… 1( ո՞ւմ պարտականութիւնն է հայրենիքում կենսապայմանների բարելաւումը, կոռուպցիայի դէմ պայքարը, օրինականութեան հաստատումը, 2( ինչո՞ւ ազգի մի մասը պէտք է մնայ եւ ապրի դժուարին պայմաններում, բարւոք պայմաններ ստեղծի, իսկ միւս մասը փախուստի դիմի եւ սպասի, թէ ինչպէս են մնացողներն իրենց համար ցանկալի պայմաններ ստեղծում, 3(, ո՞րն է պատճառը, որ մարդիկ չեն ուզում մնալ եւ աշխատել հայրենիքի համար, ի վերջոյ նաեւ պաշտպանել այն արտաքին թշնամիներից։ Ինչո՞ւ պէտք է այդ ամէնը անեն ուրիշները, որպէսզի նրանք վերադառնան եւ վայելեն ստեղծուած բարւոք վիճակը»։
Հռետորական հարցերի, աւելին՝ անհիմն մեղադրանքների այս շարքը իրականութիւնը չտեսնելու, կամ, որ աւելի վատ է՝ անտեսելու, թերեւս աւելացնենք՝ «նարինջ ուտողներին» ի տես առաջացած դառն մտայնութեան արտայայտութիւն է։ Իսկ պ. հոգեբանի ոգեւորութիւնը սաստկանում է, մեղքերս էլ շատանում են. «…արդարացի չէ պահանջել, որպէսզի ոմանք իրենց… յաճախ վտանգաւոր պայքարով, բարւոք պայմաններ ստեղծեն, իսկ միւսները, հիմնականում քաղքենիներ եւ հայութեան հետ հոգեբանական թոյլ նոյնացում ունեցող մարդիկ, վերադառնան եւ վայելեն։ Այդպիսի մտայնութիւնը վիրաւորական է այն մարդկանց համար, ովքեր չեն լքում հայրենիքը… Այս իմաստով Թոփչեանի յօդուածը որոշ առումով կարելի է քաղքենիութեան քարոզ համարել։ Նա իրաւացի չէ, երբ պնդում է, թէ իբր բոլոր մարդիկ միայն կենսական յարմարաւետութիւն են որոնում»։
Նախ իմ յօդուածում «բոլոր» եւ «միայն» պնդում չկայ, տրուած է ընդհանուր պատկերը։ Ապա՝ միթէ՞ իրաւական, տնտեսական եւ միւս հարցերի լուծումը, բնակչութեան կենսամակարդակի բարձրացումը, կամ՝ բարեկեցութիւնն ու ապահովութիւնը քաղքենիութեան քարոզ համարելը, «Փորի համար չենք ապրում» ՀՀՇական կարգախօսի ուրոյն դրսեւորում չէ։ Նման «հիմնաւորումներով» ՀՀՇական իշխանութիւնները փորձեցին արդարացնել իրենց ստեղծած դժոխային կացութիւնը։ Մարդիկ ոչ թէ չէին ուզում, այլ չէին կարող «չլքել»: Հեռացան անելանելիութեան, ոչ թէ քաղքենիութեան պատճառով։ Վերջինս սովորաբար բնորոշւում էր այսպէս. «Քաղքենիութիւնը անհամատեղելի է կոմունիստական բարոյականութեանը», այն՝ հասարակութեան ստորին եւ վերին խաւերի միջեւ միջանկեալ դիրքով պայմանաւորուած, իր «փոքրիկ աշխարհը» հակադրում է եւ ստորին, եւ վերին խաւերին )աւելի մանրամասն տես՝ ՀՍ Հանրագիտարանի 12րդ հատորի «Քաղքենիութիւն» յօդուածը(։ Միջին այդ խաւն իր «փոքրիկ աշխարհով» արհամարհւում, ծաղրւում, քննադատւում էր յատկապէս սովետական տարիներին։ Նոյն կերպ Նալչաջեանը )բացասաբար կարող էր յիշել նաեւ կուլակութիւնը( դատապարտում է հայրենիքը «լքօղներին», թէեւ միջին խաւը )թէկուզ իր «փոքրիկ աշխարհով»( այժմ երկրի ողնաշարն է համարւում, բայց նորից երեւելի վիճակում չէ։ 1895-96ին Թուրքիայում 3 միլիոն հայերից 300 հազարի կոտորածներից յետոյ տարագրուեց ընդամէնը 100 հազար հայ եւ նոյնքան բռնի մահմեդականացուեց )19րդ դարի ընթացքում բռնի հաւատափոխել են մօտ 500 հազար հայի(։ Իսկ Հայաստանի անկախացումից ի վեր արտագաղթեց մէկ ու կէս միլիոն մարդ, գերակշռող զանգուածը՝ ՀՀՇական իշխանութեան տարիներին։ Դրա բաւական խոշոր մասը, ըստ Նալչաջեանի՝ «քաղքենիները» արտասահմանում չխորշելով սեւ, ծանր աշխատանքից, օրնիբուն գործեցին, հայրենիքում մնացած իրենց անօգնական ընտանիքները պահելու, բարեկամներին ու ընկերներին հնարաւորինս օգնելու, հայանպաստ ծրագրերում իրենց լուման ներդնելու համար։ Ո՞վ է տարիներ շարունակ ֆինանսաւորել «Հայաստան» հիմնադրամը եւ բազմաթիւ հայրենանուէր ծրագրեր-նոյն «քաղքենիները»՝ սեւագործներից մինչեւ մեծահարուստ «ոչ լիարժէք» հայեր, մինչեւ «ոչ լի-արժէք» Քըրք Քըրքորեան )գոնէ քաղաքավարութեան խաթէր փող ուղարկողներին «լիարժէք» համարեն, դադարեցնողներին՝ «թերարժէք», իսկ միլիոններ նուիրողներին՝ «գերլիարժէք»(։ Թէ այդ գումարների ո՞ր մասն է թալանել երկրում «բարւոք պայմաններ» ստեղծող հայրենաբնակ «էլիտան», առանձին հարց է։
Անհեթեթութիւն է խօսել՝ վերադառնալ եւ «վայելելու», բեռը երկրում մնացածների ուսերին դնելու մասին։ Առայժմ ճիշդ հակառակն է, հաշուարկուած մասնաւոր դրամափոխադրումները Հայաստան տարին մօտ մէկ միլիարդ դոլար էին, հաւանօրէն պակաս չէր եւ այցելողների ծախսած եւ նրանց միջոցով ուղարկուած, չհաշուարկուած գումարը։ Վիթխարի էին նաեւ «քաղքենի» անհատների, կազմակերպութիւնների ուղարկած բեռները՝ այլեւայլ անհրաժեշտ ապրանքներով։ Որպէս կանոն, թէ արտերկրում, թէ հայրենիք այցելելիս ծախսերի հիմնական բեռը արտասահմանի հայութեան վրայ է ծանրացած։ Հայաստան-Արցախի Հոլանդիայից աւելի տարածքում ո՞ր «բեռն» է խանգարել գոնէ բաւարար պարենամթերք արտադրել վերջինից հինգից աւելի անգամ պակաս բնակչութեան համար, դրսից կրելու փոխարէն։ Թէ՞ սովորել են անընդհատ դրսից ֆինանսաւորուել, ու դրանով ծածկել ահռելի առեւտրական դեֆիցիտը, տեղական արտադրական կարողութիւններ հիմնելու, աշխատելու եւ արժանավայել ապրելու փոխարէն, պարապ-սարապ գոյութիւն քարշ տալ, կողոպտել, «քցել իրար», եւ բողոքել բախտից։ Ո՛վ աշխատի, ո՛վ բողոքի…
Ինչ վերաբերում է «վտանգաւոր պայքարով բարւոք պայմաններ ստեղծողներին», երէկ նախագահի, այսօր քաղաքապետի, վաղը թերեւս թաղապետի պաշտօնի թեկնածու ԼՏՊի գլխաւորութեամբ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»ից ուրիշ աւելի «վտանգաւորը» չի երեւում։ «Լիարժէքների» ինչպէս սուտ ու սխալ «վտանգաւոր պայքարը», այնպէս էլ «բեռն ուսերին» սուտ աշխատանքը ի՞նչ արդիւնք պիտի տայ, որ մի բանով էլ «հմուտ էթնոքաղաքական քարոզչութիւնը» տայ։ «Լիարժէք» թէ «թերարժէք»՝ ոչ կարգին աշխատում են, ոչ կարգին պայքարում։
Նալչաջեանի «ո՞րն է պատճառը, որ մարդիկ չեն ուզում մնալ եւ աշխատել հայրենիքի համար, ի վերջոյ նաեւ պաշտպանել այն արտաքին թշնամիներից» հարցն, այսպիսով, մնում է օդից կախուած։ Իսկ ի՞նչ պատճառով են, հայերը, որոնց թւում՝ մօտ 600 հազար բանուոր, ձգտում մնալ եւ աշխատել կեանքի համար վտանգաւոր Ռուսաստանում, որտեղ գործւում են աներեւակայելի ոճիրներ։ Ահա վերջին մի ցնցող փաստ՝ Սանկտ Պետերբուրգում 19ամեայ ճիւաղներ Մաքսիմ Գոլովատսկիխը եւ Եուրի Մոժնովը խեղդել եւ կերել են 11րդ դասարանի աշակերտուհի Կարինէ Բուդուչեանին։ Ընդունելով կատարուածը՝ նրանք պատճառաբանել են, թէ սոված էին )«Կուրյեր», Լ. Ա., 16 Փետրուար, 2009, էջ 37(։
ԱՄՆում աշխատում են 600 հազարից աւելի հնդիկ, 500 հազարից աւելի մեքսիկացի գիտնական, յաջորդում են Ֆիլիպինները, Չինաստանը, Կանադան, Գերմանիան եւ Մեծն Բրիտանիան։ Եթէ նրանք «Մտաւոր բարձր օժտուածութեան տէր եւ վեհ նպատակներ ունեցող» մարդիկ են, եւ «բացառապէս այն քաղքենի անձինք չեն, ովքեր դժգոհ են նիւթական անբարեկեցիկ վիճակից», ինչո՞ւ են հարիւր հազարներով լքում իրենց հայրենիքը, նոյնիսկ՝ բարձր կենսամակարդակի երկրներ։
«Թոփչեանը սխալւում է նաեւ,- գրում է նա,- երբ պնդում է, թէ իբր մարդկանց իրենց ծագումն ու ազգային պատկանելութիւնը չեն հետաքրքրում»։ Թոփչեանի մեղքերը շատ են, բայց նման բան չի պնդել։ Նալչաջեանը ոչինչ չի մէջբերել իմ յօդուածից, այլ տեքստից անջատել է առանձին արտայայտութիւններ եւ քննադատել իրեն յարմար ձեւով։ Իմ հարցադրումը հետեւեալն է. «Եթէ Հայաստանի բարձր պաշտօնեաներն ու մեծահարուստներն անգամ վստահութիւն չունեն եւ անշարժ գոյք են գնում, բիզնէսներ բացում արտասահմանեան երկրներում եւ այնտեղի բանկերում են պահում իրենց միլիոնները, ի՞նչ «հայութիւն» կարելի է պահանջել հասարակ, հարստահարուող մարդկանցից… Նրանց առաջին հերթին ո՛չ ծագումն է հետաքրքրում, ո՛չ հայը, այլ հարուստին՝ դրամի կուտակումը, աղքատին՝ մի կտոր հաց ճարելը։ Պատահակա՞ն է, որ բնակչութեան ահռելի մի զանգուած եւս առաջին իսկ հնարաւորութեան դէպքում, կը լքի հայրենիքը»։
Ուրեմն ոչ թէ ազգային պատկանելութիւնը «չի հետաքրքրում», այլ, յատկապէս ներկայ իրադրութիւնում, առաջին հերթին, ուզած-չուզած, հետաքրքրում են նիւթական խնդիրները, խնդիրներ՝ ծագած ժողովրդի անսանձ կեղեքման յանցագործ ընթացքով, յանուն՝ միջոցների առջեւ խտրութիւն չդնող, մի քանի հազարի գերհարստացման։ Եւ երբ սովորաբար )ոչ թէ «բոլորը» եւ «միայն»( մարդիկ նախ լուծում են աշխատանքի եւ հացի խնդիրը, երեսպաշտութիւն է ասելը՝ «միթէ՞ օտար երկրում ապրելը «լաւ կեանք» է՝ թէկուզ եւ նիւթապէս ապահովուած լինես»։ Իսկ միթէ՞ սեփական երկրում «լաւ կեանք» է՝ անօրէնութիւնը, անապահով, կիսաքաղց, ընչազուրկ գոյութիւնը, մուրացկանութիւնը եւ այլն։
«Բարւոք պայմաններ» չի նշանակում վերադարձող «քաղքենիների» անաշխատ, մակաբուծային վայելքի պահանջ։ Հայութիւնն արտասահմանեան երկրներում մի ընտրութիւն ունի՝ դառն քրտինքով վաստակել հանապազօրեայ հացը. ապօրինի, անաշխատ միջոցներով հարստութիւն կուտակելու վերջը բանտն է )բացառութեամբ, թերեւս, նախկին ԽՍՀՄ տարածքի(։ Հայրենիք վերադառնալու դէպքում, նրան նախ հետաքրքրում է օրէնքով ապահովուած աշխատանքի, բիզնէսներ հիմնելու, տնտեսութիւն զարգացնելու հնարաւորութիւնը։ Մինչդեռ, նոյնիսկ վերջին բարեփոխումներից յետոյ Հայաստանում կա՞ն արդեօք օրէնքով ապահովուած, ազատ տնտեսվարման, մրցակցութեան պայմաններ։ Դա է որոշիչը երկրի ազգային ինքնապաշտպանութեան գործում, ոչ թէ ա1… ա501 գծերի ու բարդոյթների հաշուապահութիւնը։
(Շար. 2)

Continuing my comment to the second part of Topchyan article, the article seems to be an old quarrel between Nalchajyan and Topchyan. I am not quite sure what exactly is the point in reviving this old quarrel at the Asbarez level. The title of the article however is very provocative and it serves the author absolutely no good. By raising the issue, it is more likely that he (the author) is actuality himself the “Ներէթնիկական Պատերազմ” Հրահրողը. He is the one that has exploded and misinterpreted the simple facts of Armen Ayvasyan’s book. Both sides of the quarrel have been exaggerated to mere provocations. This is more so on the Topchyan’s side compared to Nalchajyan’s.
Again, this quarrel serves us Armenians no good, but the original subject based on Ayvasyan’s book still holds and need to be addressed by all Armenians. Please read the book and judge it by yourself, and don’t rely on ըսի ըսաւ and endless squabbles between two interpretors.
Շատ հետաքրքիր ու ճիշտ մենկաբանություն
http://www.louysworld.com/2009/08/04/%d5%a1%d5%bd%d5%ba%d5%a1%d6%80%d5%a5%d5%a6-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%ae-%d5%a9%d5%b2%d5%a9%d5%a5-%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80/