Բարեւ սիրելի ընթերցող։ Իմ անունը Մանուկ Բեգինեան է, ես Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Երիտասարդական Միութեան անդամ եմ։ Ես 19 տարեկան եմ եւ ուսանող։ Ես կուսակցական ընկերների խնդրանքով, միացել եմ խմբին եւ ամբողջ ժամանակ, որ ընկերները լինելու են Հայաստանում, ես ընկերակցելու եմ իրենց։ Ուզում եմ պատմել իմ տպաւորութիւնները խմբի մասին։ Նախ ասեմ, որ առաջին հանդիպման պահից նրանք ինձ շատ թուր եկան, բոլոր ընկերները շատ բարի, խելացի եւ ընկերասէր են։ Ես շուտով ընկերացայ նրանց հետ։ Երբ ես իմացայ, որ ընկերները վեց ամիս շարունակ միասին աշխատել են, մեքենաներ են լուացել, նախաճաշներ են պատրաստել եւ այլ խմբակային գործեր են արել, եւ որոշել են գալ Հայաստան ու այստեղ այդ ամբողջ գումարով մեր հայ փոքրիկների համար բանակում կազմակերպել, որպէսզի մեր փոքրիկներին սովորացնեն աւելի սիրել Հայաստանը, ես այնչափ յուզուեցի, ես ասացի մտքումս…
Ինչեւիցէ, շարունակեմ պատմել ընկերների մասին աւելի մանրամասն։ Այն, որ ընկերները շատ հայրենասէր են, դրանում ես համոզուել եմ բազում անգամներ, օրինակ ընկերներից երեք հոգի առաջին անգամ չեն Հայաստանում, բայց շտապել են Հայաստան՝ առանց առիթը բաց թողնելու, իսկ միւս ընկերները առաջին անգամ են Հայաստանում, եւ պատկերացրէք նրանք սիրահարուել են հայրենիքի վրայ եւ բոլորն էլ խոստովանում են, որ մեծ հաճոյքով կը մնան Հայաստանում ապրելու։ Այս փաստը շատ ուրախալի է, քանզի ամէն հայ չէ, որ պատրաստ է ամէն ինչ թողնել ու հայրենադարձ լինել, չնայած որ ամէն հային տանջում է հայրենական կարօտը։ Մենք հիմա գտնւում ենք Գիւմրիում եւ մենք գնացինք բանակավայր, այնտեղ մաքրութիւն արեցինք, սեղանները դասաւորեցինք, որպէսզի ամսի 22ին դիմաւորենք մեր փոքրիկներին. բոլոր ընկերները շատ մեծ եռանդով էին աշխատում։ Իսկ մինչ Գիւմրի գալը, մենք եղանք Արցախում եւ 2 օր մնացինք այնտեղ։ Երկու օրուայ ընթացքում մենք շրջեցինք ամբողջ Արցախով եւ պէտք է ասեմ, որ ամբողջ ժամանակը նրանք շատ յուզուած էին, որովհետեւ նրանք եղան այնպիսի վայրերում, որտեղ կռուել էին մեր Արցախեան պատերազմի հերոսները, ինչպէս նաեւ մենք եղանք ֆիտայիների թանգարանում, եւ պէտք է ասեմ, որ բոլորն էլ շատ յուզուած էին, քանզի ամէն օր չես կարող տեսնել, թէ ինչպէ՛ս են մեր ֆիտայիները անցել տարբեր տանջանքների միջով։ Լաւ, յոյսով եմ համաձայն կը լինէք կարծիքների հետ։ Այս անգամ ես շատ քիչ գրեցի խմբի մասին, բայց երբ մենք աւարտենք բանակումը, ես աւելի շատ եւ աւելի յստակ կը գրեմ խմբի մասին։