«ԱՍՊԱՐԷԶ».- Ջաւախքի եւ Քուէմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնները հրապարակած են նոր յայտարարութիւն մը, ուր վերահաստատած են իրենց պահանջը՝ Վրաստանը դաշնակցային պետական կառուցուածքով օժտելու կապակցութեամբ:
Ստորեւ կը հրատարակենք սոյն յայտարարութիւնը՝ ամբողջութեամբ:
«Վրաստանի Սամցխէ-æաւախքի եւ Քուէմօ-Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների խորհուրդը քննութեան առնելով երկրում եւ նրա շուրջ ընթացող ներկայ քաղաքական ու հասարակական գործընթացները՝ այսօր եւս վերահաստատում է նախկինում Վրաստանի պետական կառուցաձեւի վերաբերեալ ընդունած իր տեսակէտն ու համոզմունքը, այն է՝ Վրաստանի պետութեան բարգաւաճման, հզօրացման ու զարգացման ապագան՝ ուղղակիօրէն կապուած է լինելու դաշնային կառուցաձեւ ունենալու հետ:
Դաշնային համակարգով Վրաստանը վերակազմաւորելու հիմքում տրուելու են երկրում ազգային համախումբ եւ աւանդաբար ապրող ազգութիւնների առկայութիւնը, որոնց ազգային, մշակութային եւ քաղաքացիական իրաւունքների պաշտպանուածութեան հիմնական երաշխիք կարող են դառնալ դաշնութեան սուբյեկտները՝ ինքնավարութիւնները: Այդպիսի կարգավիճակի անյետաձգելի պահանջ է զգացւում նաեւ մեր տարածաշրջանում ապրող հայերիս համար:
Վրաստանի դաշնային, ժողովրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտութեան մասին իրենց դրական կարծիքներն են յայտնել տարբեր երկրների, այդ թւում նաեւ՝ Վրաստանի բազում առաջադէմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպութիւնների, միաւորումների, ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Այդպիսի գաղափար առաջ քաշուեց նաեւ Յուլիսի 23ին Վրաստանի պարլամենտում ելոյթ ունեցող, ԱՄՆի փոխնախագահ æոյ Բայդենի կողմից. «Վերահամարկման պատերազմական տարբերակ գոյութիւն չունի, միայն խաղաղ եւ բարգաւաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու ապագայ ունենալ, Աբխազիային եւ Հարաւային Օսէթիային ցոյց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ եւ որտեղ իրենց բնակչութիւնը կարող է բարգաւաճել, որտեղ նրանք կարող են օգտուել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարութիւնից…»:
Մենք ողջունում ենք պարոն Բայդենի դաշնային Վրաստան ստեղծելու առաջարկը, որը, համոզուած ենք, ԱՄՆի ադմինիստրացիայի կարծիքի արտայայտութիւնն է: Սակայն նրա ելոյթում արհեստականօրէն մոռացութեան մատնուեցին Վրաստանում ապրող այն ազգային փոքրամասնութիւնները, որոնք ոչ պակաս իրաւունքներ ունեն դաշնութեան անդամ ինքնավարութիւններ ձեւաւորելու խնդրում:
Պարոն æոյ Բայդենի եւ ԱՄնի ադմինիսդրացիայի վերոնշեալ գնահատականը մէկ անգամ եւս հաստատում է դեռեւս քսաներորդ դարի վերջերից սկսած մեր կողմից Վրաստանի դաշնային կառուցաձեւ ունենալու անհրաժեշտութեան վերաբերեալ առաջարկութիւնների նպատակայարմարութիւնը:
Մեր ընտրած քաղաքական պայքարի ճանապարհով մենք ակտիւ մասնակցութիւն ենք բերելու՝ Վրաստանին դաշնային կառուցաձեւով օժտելու եւ æաւախքը այդ դաշնութեան լիիրաւ միաւոր դարձնելուն ուղղուած գործընթացներին:
Մեր ընտրած ուղին արդար է եւ ուղղուած է Վրաստանը ժողովրդավարական, բարգաւաճ, հզօր երկիր ձեւաւորելուն:
Համոզուած ենք, որ ազգամիջեան փոխհանդուրժողականութիւնը պարտադիր պահանջ է լինելու Վրաստանի բոլոր ազգութիւնների քաղաքացիներիս համար»:
Սամցխէ-æաւախքի
եւ Քուէմօ-Քարթլիի
հայկական հասարակական
կազմակերպութիւնների խորհուրդ
Ք. Ախալքալաք
29. 07. 2009 թ.