ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ
Է
Նալչաջեանի «գիտականութեան» հերթական հերքումն է հայերի վրացացման պետական քաղաքականութիւնը. նրանց պարտադրում են ընդունել վրացական ազգանուններ, բնաւ հաշուի չառնելով ո՛չ այլեւայլ «էթնոներ», ո՛չ «պրոֆէսիոնալ» ճշմարտութիւններ։ Վրաստանում էթնոհոգեբաններ չկա՞ն, որ մեր գիտնականի նման «թերարժէքի» հիմնաւորումով իշխանութիւններին յորդորեն հրաժարուել այլազգիներին ձուլելու «կոսմոպոլիտ, քաղքենի, ծայրայեղ լիբերալ կրքերից»։ Ինչո՞ւ են նրանց գիտնականները, չխորշելով իսկ կեղծիքներից, գիտութիւնը ծառայեցնում իրենց երկրի շահերին՝ տարածելով այսպիսի յայտարարութիւններ. «Սիրելի Գրիգորեան վրացիներ, Ազգագրութեան ինստիտուտում բացուած է յատուկ բաժին, որտեղ իւրաքանչիւր դիմորդի նախնիների վերաբերեալ անվճար ուսումնասիրութիւններ են կատարւում, արդիւնքում պեղւում, գտնւում է ձեր պապերի իսկական վրացական ազգանունը։ ժամանակն է, որ ձերբազատուէք մի կոտ ցորենով հայ քահանաների կպցրած հայկական հետքից՝ ազգանուններից, ժամանակն է փոխել ձեր՝ «եան»երով աւարտուող ազգանունները» )տես Արմինէ Սիմոնեանի «Վրացահայերին պարտադրում են փոխել ազգութիւնը» հրատապ յօդուածը. «Ասպարէզ», 12 Մարտ, 2009(։ «Գրիգորեան վրացիների» շինծու տեսութեանը յենուած, պետական մարմինների ներկայացուցիչները բռնութեամբ, նախկինում միայն «եան»ը «շվիլի» դարձնելու )Սահակեան-Սահակաշվիլի( փոխարէն, այժմ վրացացնում են լիովին՝ )Ներսիսեանց-Բաբաշվիլի(, երբ «Հայաստանի վերաբերմունքը կարելի է համարել զրոյական»։ Քանի դեռ Հայաստանում ոմանք գիտութիւնը կը ծառայեցնեն կենտրոնախոյս, ազգավնաս նպատակների, եւ կը գտնուեն քաջալերողներ, աւելին չի կարելի սպասել։ Բարեբախտաբար ՀՀ ներկայ պետական ազգահաւաք քաղաքականութիւնը եւ Այվազեան-Նալչաջեան դուետի (զոյգի-Խմբ.) «գիտափորերը» գաղափարական հակառակ բեւեռներում են։
Ը
«Պատմութիւնից յայտնի է,- գրում է Նալչաջեանը,- որ կրօնափոխ եւ ուծացած հայերը, որպէս մարգինալներ, էթնիկապէս հաւատարիմ մնացածների եւ հայաստանաբնակ հայերի համար նոյնքան վտանգաւոր են, որքան եւ օտար թշնամիները… Այդ մարդկանցից շատերը թուրք էթնոսի կազմում հասել են ձուլման «ասիմիլացիայի» բաւականին խոր աստիճանի եւ այդ ճանապարհից նրանց վերադարձը դէպի լիարժէք հայկականութիւն գրեթէ անհնարին է՝ գուցէ որոշ բացառութիւններով… Հասուն մարդկանց մօտ այս վիճակը փոխելը գործնականում անհնարին է։ Միայն երեխաների՝ վաղ տարիքից սկսած էթնիկական սոցիալականացումը կարող է փրկել նոր սերունդներին, բայց դժուար է պատկերացնել, թէ ինչպէ՛ս կարելի է նման աշխատանք կատարել, օրինակ, հունգարահայերի, ռումինահայերի կամ նոյն Թուրքիայում ապրող ծագումով հայ մարդկանց շրջանում։ Ո՞վ մեզ թոյլ կը տայ այլ պետութիւններում նման աշխատանք կատարել, եթէ նոյնիսկ մենք դրա ֆինանսական, կադրային եւ տեխնիկական հնարաւորութիւններն ունենանք»։
Բայց խնդիրն առայժմ այն չէ, թէ «նման աշխատանքով» ում հնարաւոր կը լինի վերադարձնել, ում՝ ոչ, այլ՝ հայութեանը չտեսակաւորելը, վերադարձողների դէմ արհեստական արգելքներ չդնելը։ Գործնական աշխատանքը նշանակալի արդիւնքներ դեռեւս չի տայ ոչ թէ որովհետեւ «վիճակը փոխելն անհնարին է», այլ որովհետեւ Հայաստանը սեփական բնակչութեան կանոնաւոր կենսապայմաններ չի ապահովում, ուր մնաց, զոր օրինակ՝ Ռումինիայից, Հունգարիայից, Պուլղարիայից ներգաղթ կազմակերպելը։ Փորձէք «հմուտ քարոզչութեամբ» վերադարձնել գոնէ Թուրքիա մեկնած հայերին, որոնց մասին վարչապետ Էրդողանը Յունուարի 27ին ասաց. «Այս պահին մեր երկրում 40 հազար փախստական հայ կայ եւ մենք նրանց ետ չենք ուղարկում։ Ինչո՞ւ… որովհետ նրանք իրենց երկրում ապրելու կարելիութիւն չունեն»։ )Ի՞նչ «լիարժէքով» փարատենք այս ապտակի ցաւը ու ցաւը նաեւ այն իրողութեան, որ այդ փախստականների մէջ հազարաւոր հայ կանայք, հայրենիքում կանոնաւոր ընտանիք կազմելու, երեխաներ մեծացնելու փոխարէն, այնտեղ եւ իսլամական այլ երկրներում յատուկ «աշխատանքով» են վաստակում իրենց հացը եւ օգնում Հայաստանի իրենց հարազատներին(։
«Ակօս» շաբաթաթերթում Պարոյր Գույումճեանը գրում է, որ իբրեւ թուրք մեծացած հայերը իսկական թուրք չեն, այլ ցածր կարգի արարածներ, որոնց հալածում են ու արհամարհում «իսկական թուրքերը»։ Այդ իսկական թուրքերը մոռանում են, որ իրենցից շատերի ծագումը նոյնպէս թուրքական չէ, այլ յունական, սլաւոնական, հայկական, ալբանական, հունգարական, լեհական։ Մուսուլման դարձած հայերին՝ «…շուռ տուած հայեր» են անուանում։ Նրանց յաճախած մզկիթները՝ «ջամիները», թուրքերն անուանում են «գիաւուրի մզկիթներ» եւ խոյս են տալիս նոյն մզկիթները մտնելուց, արհամարհում են, վիրաւորում ամէն առիթով… ամէն տեսակ չեղած բաներ աւելացնելով՝ մեղադրում են հային։ Եթէ ասուի՝ «մեր հայրենիքը Թուրքիան է», ոչինչ չի փոխւում, մուսուլման էլ, քրիստոնեայ էլ՝ «հայ» բառից մարդկանց մազեր է բիզ-բիզ կանգնեցնում» )«Ասպարէզ», 16 Հոկտեմբեր, 2008(։ Թուրքերը հալածում են, հայ գիտնականը «օտար թշնամիների չափ վտանգաւոր, ուծացած մարգինալներ» է համարում նրանց, որոնցից շատերը ընդունում են իրենց հայ լինելը։ Ո՞ւմ է շահաւէտ նրանց հայութիւնից վանելը։
Փետրուարի 4ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը ասել է- Թուրքիայում 3000 հոգի իսլամից քրիստոնէութեան անցնելու դիմում են ներկայացրել. նրանցից 2700ը հայեր են )հասուն մարդիկ, որոնց վերադարձը Նալչաջեանը անհնարին է համարում(։ «Էթնիկ ծագման խնդիրը Թուրքիայի քաղաքական օրակարգում» յօդուածում Մելքոնեանը շեշտում է. էթնիկ ծագման հարցը պանթուրքիստական գաղափարների տարածման կարեւոր հիմքերից է )միջինասիական թուրքախօս պետութիւններ, ՌԴ թուրքալեզու ժողովուրդներ, նոյնիսկ Չինաստանի ոյղուրներ(։ Թուրքական հմուտ դիւանագիտութիւնը չի սահմանափակւում միայն այդ երկրներով։ Օրինակ՝ թուրքական ծագման տոկոս ունի Լոնդոնի քաղաքապետ Բորիս æոնսոնը։ Որպէս Թուրքիայի դաւաճան, 1922ին Լինչի դատաստանի են ենթարկել նրա պապի հօրը՝ Ալի Քեմալին, որի անգլուհի կնոջից ծնուած որդու թոռ æոնսոնը պաշտօնապէս հրաւիրուել է Թուրքիա, արժանացել մեծ ընդունելութեան ու պատուի։ Մեծ պապի դաւաճանութիւնն անտեսել են, ծոռի թերարժէք թրքութիւնը՝ նոյնպէս։ Ըստ որոշ տուեալների, հայկական ծագում ունեն Ազգայնական շարժում կուսակցութեան )ԱՇԿ, Գորշ գայլեր( նախագահ Դեւլէթ Բահչելին, Ժողովրդական հասարակարգ կուսակցութեան նախագահ Ահմէթ Թուրքը, ԱՇԿ պատգամաւոր Մեհմէթ Շանդըրը, Մեհմէթ Էյմուրը:
Այսպիսի չափազանց վտանգաւոր թուրքացածների հայկական ծագումը անհնար կամ դժուար է պարզել, եւ անիմաստ է մտածել նրանց վերադարձնելու մասին։ Նալչաջեանը ուշադիր չի կարդացել իմ յօդուածը, կամ «վերագրման հոգեբանական մեխանիզմով աղճատել», անտեսել է բուն հարցադրումները, նաեւ հետեւեալը. «Հայաստանի եւ հայութեան զարգացման ներկայ բարդագոյն ժամանակահատուածում» հրամայականը ոչ թէ ազգութեան տեսակաւորումն է, այլ հայահաւաքը եւ բնակչութեան անշեղ աճի ապահովումը։ Թուրքիայում եւ Ադրբեջանում բնակչութեան առանց այն էլ բարձր աճի պայմաններում ամէն ինչի դիմում են ազգային փոքրամասնութիւններին թուրքացնելու, իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Դժուար է ճշդել անգամ, թէ արցախեան գոյամարտում թշնամու բանակի ո՞ր մասն էր ադրբեջանցի։ Յայտնի է, որ քանակական համեմատութեամբ այլազգիներից շատ աւելի զինուոր էին տանում, քան իրենցից։ Ահա ճիշդ ռազմավարութիւնը։ Իսկ թէ ի՞նչ «ռազմավարութիւն է Հայ-ծագումով Հայը, դատեցէք ինքներդ» )նոյնը եւ՝ լիարժէք, ոչ-լիարժէք հայը(։
Ըստ երեւոյթին, նրան աւելի շատ հետաքրքրել է Այվազեանի անընդունելի տեսակէտը պաշտպանելն ու խորացնելը, այն չընդունողներին ուսուցանելն ու հերքելը։ Իսկ խնդիրը բնաւ էլ, սկսած ինձանից, անձերը չեն։ Եւ ներկայ )ինչպէս եւ նախորդ՝ «Ո՞վ է հայը»( յօդուածը գրուել է, ոչ թէ, իր բառերով՝ «սեւ կախարդութիւնից» ներշնչուած, քննադատելու, պատասխանելու, առաւել եւս «արդարանալու» համար, այլ խնդրի արտակարգ կարեւորութեան ու հրատապութեան պատճառով։ Նալչաջեանն այդ քննարկումը ընկալել է որպէս «ներէթնիկական պատերազմ», յորդորելով՝ «…մտածենք համատեղ գործողութիւնների մասին, ազգօգուտ ձեռնարկներ իրականացնենք, չփակենք միմեանց ճանապարհը»։ Բայց մենք թիմով ֆուտբոլ չենք խաղում, այլ՝ երբեմն եւ բախման հասցնող մտքեր ենք փոխանակում։ Նալչաջեանը կարծում է, որ իր կամ որեւէ մէկի տեսակէտները անառարկելի, վերջնական են, Աժ պատգամաւորների նման օգտւում են անձեռնմխելիութեան իրաւունքից եւ խախտել այդ իրաւունքը, նշանակում է ճանապարհ փակել ու պատերազմ մղել։ Ովքե՞ր են «ներէթնիկական պատերազմ» հրահրողները՝ ազգային ինքնապաշտպանութիւնը հայութեան տեսակաւորումով )որի վերջը զտումներն են լինելու( առաջարկողները՞, թէ մերժողները։ Այդ պատերազմը կը սկսուի, եթէ հակազգային ուժերը փորձեն իրագործել Այվազեան-Նալչաջեան եւ նմանատիպ «հայեցակարգեր:
)Բելոռուսիայում հրատարակուող «Անիւ» հանդէսում, թիւ 1, 2009 լոյս է տեսել Կարէն Աղէկեանի եւ Հրաչեայ Արզումանեանի «Ժամանակակից հայկական ինքնութիւն. երկու ծայրայեղութիւն» յօդուածը՝ վերոնշեալ «հայեցակարգի» քննադատութեամբ(։
(Շար. 3 եւ վերջ)
Ըլկեր Թոփչեան, Դուք՝ կամ դիտմամբ տուեալները աղաւաղում էք, կամ էլ՝ Այվազեանը ամբողջութեամբ չէք ուսումնասիրել։ Գտնուելով ազնիւ պիտի ենթադրեմ որ երկրորդն է ճիշտը, եւ խնդրում եմ որ նորից ուշադրութեամբ կարդաք կամ ուսումնասիրեք «Ով՞ է Հայը» գիրքը եւ նաեւ այլ գրքեր (օրինակ տես http://ararat-center.org/index.php?p=3&l=eng կայքէջը)։
Ընկեր Թոփչեան, Դուք՝ կամ դիտմամբ տուեալները աղաւաղում էք, կամ էլ՝ Այվազեանը ամբողջութեամբ չէք ուսումնասիրել։ Գտնուելով ազնիւ պիտի ենթադրեմ որ երկրորդն է ճիշտը, եւ խնդրում եմ որ նորից ուշադրութեամբ կարդաք կամ ուսումնասիրեք «Ով՞ է Հայը» գիրքը եւ նաեւ այլ գրքեր (օրինակ տես http://ararat-center.org/index.php?p=3&l=eng կայքէջը)։
Hargeli Haro. Topchian@ yndhanrapes kardal chi sirum, na “grogh e”, voch te ‘kardatsog., ev gratznern el hatkapes “ASPAREZ’ -in hamar e , mek hodvatz@ $300-$500 dolar, vorpes aprusti mijots. Isk nran patver en talis teman ev na grum e: Karogh e grel tsankatsatz mardu dem, tsankatsatz pahin, miayn pogh tur. Mi neghveq, mard@ tzanr paymanneri mej e, stipvatz e “tzakhvel” ev sa mtavorakan “marmnavajarutyun e”: Harganqnerov.