Տեղեկացնում ենք, որ ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրէսը եւ Ռուսաստանի հայերի միութիւնը յայտարարում են 2009 թուականի «լաւագոյն գիտական աշխատանք» մրցոյթ:
Սահմանուած է հինգ մրցանակ՝ հայագիտութիւն, հասարակական գիտութիւններ, ճշգրիտ գիտութիւններ, ինֆորմատիկա եւ տեխնիկական գիտութիւններ, բնական գիտութիւններ ոլորտներում:
Մրցանակակիրները կը ստանան դրամական պարգեւ եւ կ՛արժանանան պատուաւոր դիպլոմի:
Մրցոյթին պէտք է ներկայացուեն միայն 2008 թուականին հրապարակուած գիտական աշխատութիւնները:
Փաստաթղթերի ներկայացման ժամկէտն է Հոկտեմբերի 15ից Դեկտեմբերի 30ը: Արդիւնքները կը յայտարարուեն 2010 թուականի Ապրիլին:
Անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը տեղադրուած են ՀՀ ԳԱԱ «գիտութեան զարգացման հիմնադրամի» կայքէջում, որի հասցէն է՝ http://sdfund.sci.am