ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
Նապոլէոն Բոնապարտը իր ժամանակի կտաւներում պատկերուած է վեհ, հերոսական կեցուածքով։ Դրանցից մէկում Սեն Բեռնարի լեռնանցքը, ձնաբուքի միջով, նա յաղթահարում է ամեհի նժոյգը հեծած։ Իրականում այդ օրը հիանալի եղանակ է եղել, եւ Բոնապարտը լեռնանցքի դժուարանցանելի հատուածները յաղթահարել է աւանակին նստած։
Կարելի է յաղթանակել նաեւ աւանակին նստած։ Բայց ոչ մէկին միւսի հետ շփոթելու դէպքում- որդին հօրը ուղարկում է իր լուսանկարը՝ «Վրայինը ես եմ» գրութեամբ»։ Ո՞վ չգիտէ, թէ որոշիչը «վրայինի», ոչ թէ աւանակի, կամ թէկուզ նժոյգի գլուխն է։ Յատկապէս որ, յանիրաւի ծաղրուած չարքաշ աշխատաւոր կենդանին երբեք պատասխանատու չէ իրեն վերագրուող մարդկային տխմարութեան համար։
«ԳՐԱՒՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ
ՇՐæԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ»…
Բաբկեն Արարքցեանը Բիշքեկ չգնաց յաղթական՝ նժոյգին, թէկուզ աւանակին նստած։ ՀՀՇական դաւաճանական խառնախմբում չկար երկրի ու ժողովրդի գերագոյն շահերը պաշտպանող նոյնիսկ մէկը։ ՀՀ ԳԽ նախագահը գնաց կնքելու պարտուողական, վնասակար հետեւանքներով յղի մի զինադադար։ 1994ի Մայիսի 4ի ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովին առաջինը ելոյթ ունեցաւ Ադրբեջանի մէջլիսի նախագահի տեղակալ Ա. æալիլովը։ Հայերին զրպարտօրէն բռնազաւթիչներ, համարելով պահանջեց Ղարաբաղի ներկայացուցիչներին զրկել համաժողովին մասնակցելու իրաւունքից, պատասխան տալ ադրբեջանցի բնակչութեան դէմ գործած բռնութիւնների համար, հատուցել հսկայական վնասները )ձայնակցելով æալիլովին, նոյնը, տարիներ անց, պիտի պահանջէր ԼՏՊն(։ «Ասում են՝ ՀՀ պատուիրակութեան ղեկավար Բ. Արարքցեանը քննադատել է æալիլովի գռեհիկ դիրքը, պահանջել փոխզիջումների պատրաստակամութիւն… «Գրաւուած տարածքները խաղաղութեան ու շրջափակումների դիմաց»,- այս էր ուրեմն, Հայաստանի պատուիրակութեան սկզբունքային առաջարկութիւնը… Ո՛չ Արցախ-Ղարաբաղի կարգավիճակի որոշման պահանջ, ո՛չ Շահումեանի շրջանի ու Մարտակերտի հիւսիս-արեւելեան մասի ազատագրման խնդիր։ Միայն թէ զինադադար լինի, եւ Ադրբեջանն էլ խոստանայ, թէ վերացնելու է Հայաստանի շրջափակումը» )էջ 800(։
ՀՀՇական իշխանութիւնների դաւաճանական գործունէութիւնը ապացուցող նորից քանի՞ փաստ է անհրաժեշտ։ Եթէ ԼՏՊի եւ գործընկերների յանցաւոր որոշումով չէր ծրագրուած «գրաւեալ» տարածքները խաղաղութեան, շրջափակումների դիմաց յանձնելու խայտառակ պարտուողական դիրքը, ապա լեւոնապաշտ թերահաւատների համար մնում է մի տարբերակ- ՀՀ իշխանութիւնները այնքան անփորձ եւ անգլուխ էին, որ չարքաշ արարածից տարբերուելու եւ իրենց «անմեղութեան վարկածը» հաւաստելու համար, շարունակ յոխորտալու փոխարէն, պարտաւոր էին հրապարակաւ յայտարարել՝ «Վրայինը ես եմ»։ Սակայն դա էլ, ո՛ւմ-ո՛ւմ, աշխարհի ոեւէ, թէկուզ ամենայետամնաց երկրի, ոեւէ բթամիտ ղեկավարի չի արդարացնի։
Բիշքեկում որոշիչ դերը Ռուսաստանինն էր, ուստի եւ պատուիրակութեան ղեկավար Վ. Շումեյկոն եզրափակիչ ելոյթում ներկայացրեց հետեւեալ կարեւոր սկզբունքները. ա( Ադրբեջանի ղեկավարութիւնը պէտք է ճանաչի ԼՂ ղեկավարութեանը առանց որին ճանաչելու անհնար է վերացնել հակամարտութիւնը։ բ( «Ես շատ եմ յարգում միջազգային կազմակերպութիւնները՝ ՄԱԿը, ԵԱՀԿը եւ ամէնը, ինչ կը ցանկանաք, սակայն գտել եմ եւ գտնում եմ… որ Համագործակցութեան ներսի հակամարտութիւնները պէտք է կարգաւորուեն Համագործակցութեան ուժերով… օտար ուժերի օգտագործման տրամաբանութիւնն առայժմ չեմ տեսնում» )էջ 801(։ Ադրբեջանը վճռականօրէն դէմ էր ռուսական միջնորդութեանը։ Մոսկուայի «Կոմսոմոլսկայայ պրաւդա» թերթը յայտնում էր. «Ադրբեջանի տարբեր քաղաքական կուսակցութիւններ յայտարարել են իրենց պատրաստակամութիւնը զէնքով կռուելու ղարաբաղեան գօտի մտցուելիք ռուսական խաղաղարար ուժերի դէմ» )էջ 797(։
Մինչեւ Բիշքեկի համաժողովը Հէյդար Ալիեւը արեց ինչ հնարաւոր էր- դիմեց ԱՄՆի նախագահ Բիլ Քլինթօնին, ուղեւորուեց ՆԱՏՕի կենտրոնակայան Բրիւսել, ստորագրեց «Գործակցութիւն յանուն խաղաղութեան» ծրագիրը, չստանալով սպասածը, այցելեց Թուրքիա, դարձեալ ապարդիւն։ Այսուհանդերձ, Յուլիսի 8ին Բաքու ժամանած Թուրքիայի զինուժի գլխաւոր շտաբի պետ Դահան Գիւնեշը յայտարարեց- Թուրքիան Ադրբեջան այնքան զինուժ կ՛ուղարկի, որքան պէտք լինի։ Յաջորդ օրը ՌԴ (Ռուսիա-Խմբ.) պաշտպանութեան նախարար Գրաչովը հակադարձեց, որ Ադրբեջանում իր կարեւորագոյն շահերն ունի եւ Ռուսաստանը, այնտեղ կը մտցնի իր զօրքերը եւ ԱՊՀ խաղաղարար ուժերը. «Ադրբեջանի լրատուական մարմինները Յուլիսի 12-13ին ոտ ու ձեռ ընկած, յայտարարում էին, թէ Թուրքիայի գեներալը չի արել այն յայտարարութիւնը, որի մասին իրենք… սանձարձակ հպարտութեամբ թմբկահարում էին» )էջ 805(։
Մայիսի 5ին, Բիշքեկի արձանագրութիւնը ստորագրել են ԼՂՀ ԳԽի նախագահի պաշտօնակատար Կ. Բաբուրեանը, ՀՀ ԳԽի նախագահ Բ. Արարքցեանը, ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Վ. Շումէյկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական ասամ-բլեայի ԼՂ հակամարտութեան գծով խաղաղարար խմբի ղեկավար, Ղրղզստանի ԳԽի նախագահ Մ. Շերիմկուլովը, ՌԴ նախագահի լիազօր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական միսիայի ղեկավար Վ. Կազիմիրովը, ԱՊՀ Միջխորհրդարանային ասամբլեայի Խորհրդի քարտուղարութեան ղեկավար Մ. Կրոտովը։ Ադրբեջանի ներկայացուցիչ, Միլլի մէջլիսի նախագահի տեղակալ Ա. æալիլովը ստորագրել է երկու օր յետոյ. «Դժուար չէր հասկանալ, որ Հէյդար Ալիեւը, նախընթացին այնպէս ապարդիւն պատեպատ զարկուելուց յետոյ, ուրիշ ելք չէր գտել, քան ռուսների առաջարկն ընդունելը։ Ստորագրել էր, սակայն շարունակում էր հրետակոծել ԼՂ ինքնապաշտպանութեան դիրքերը» )էջ 801(։
Մայիսի 16ին ՌԴ պաշտպանութեան նախարար Գրաչովը Մոսկուա հրաւիրեց Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանութեան նախարարներին հրադադարի պայմանագիր ստորագրելու. «…յաջորդ օրուայ )ե17ի( 00 ժամից երկու կողմերի զօրքերը ռազմաճակատի ամբողջ երկայնքով ետ պիտի քաշուէին 5-10 կմ, որպէսզի… տեղադրուեն, այսպէս կոչուած, խաղաղարար ուժերը, որոնք ոչ այլ ինչ էին լինելու, քան ռուսական զօրքերը… Երբ Ադրբեջանի նախարարը հարցրել է.
– Իսկ բռնագրաւուած տարածքները…- Գրաչովը պատասխանել է.
– Մեր գործն է խաղաղութիւն հաստատել եւ դադարեցնել արիւնահեղութիւնը։ Գրաւուած տարածքներով կը զբաղուեն քաղաքագէտները»։ Այսպիսով, հայկական կողմի պարտուողական եւ հակառակորդի կարծր դիրքի հետեւանքով ի սկզբանէ ամրագրուեց «բռնագրաւուած տարածքներ» կորստաբեր ձեւակերպումը։ Մեկնելով Մոսկուա Հ. Ալիեւը պահանջեց այդ «տարածքներից» հանել հայկական զօրքերը եւ «…թոյլ տրուի, որպէսզի ադրբեջանցի 50 հազար փախստականները վերադառնան ղարաբաղեան իրենց բնակավայրերը… նախ այդքան չեն եղել ԼՂԻՄում բնակուող ադրբեջանցիները։ Իսկ եթէ լինէին է՞լ։ Չէ՞ որ դրա տասը չափ էլ հայեր են բնակուել Բաքւում եւ Ադրբեջանի միւս քաղաքներում ու շրջաններում… Մէկն իսկ ցանկութիւն չի յայտնում վերադառնալ… որովհետեւ տեսել է իր դէմ կազմակերպուած կողոպուտ ու չարութիւն, ջարդ ու գեհենային մահեր» )էջ 804(։
Ադրբեջանը հասաւ իր տարածքի 20 տոկոսի բռնազաւթման եւ ԼՂՀ տարածքից է միլիոն ադրբեջանցի գաղթականների մասին կեղծիքի միջազգային արձագանգի։ Տպաւորութիւն գործելու համար յատկապէս Թուրքիայի եւ Իսրայէլի պաշտօնական ներկայացուցիչները առիթը չեն փախցնում պահանջելու Ադրբեջանի տարածքի վերականգնումը՝ շեշտելով այդ թուերը։ 2009ի Յունիսի 29ին, Իսրայէլի նախագահ Շիմոն Պերեսը յայտնելով, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքը, ասաց նաեւ. «Հասկանում եմ, թէ որքան դժուար է մէկ միլիոն գաղթականներ եւ երկրում տեղափոխուածներ ունենալը ութ միլիոն բնակչութիւն ունեցող մի երկրի համար»։ Պարոն նախագահը ինչպէս չգիտեր, որ Ադրբեջանի բնակչութիւնը արդէն 9 միլիոն է, այնպէս էլ անտեղեակ էր գաղթականների ու տարածքների թուերից։ Բայց նրա համար մէկ միլիոն այս կողմ թէ այն, նշանակութիւն չունի, էականը Կասպիական նաւթն ու գազը իր երկիր հասցնելն է, աւելին՝ թուրք-ադրբեջան-իսրայէլական դաշինքը՝ ի հակադրութիւն արաբական եւ պարսկական աշխարհի։
2006ի Ապրիլի 13ին Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունուեց բանաձեւ՝ «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում փախստականների եւ տեղահանուած անձանց մասին»։ Ըստ լատվիացի խորհրդարանական Բորիս Ցիլեւիչի պատրաստած զեկոյցի տուեալների Ադրբեջանում փախստականների թիւը 8606 եւ տեղահանուածներինը՝ 578,545 է։ Ստրասբուրգում հայկական պատուիրակութեան անդամները յայտարարեցին, որ «Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանի տարածած առասպելը 1 միլիոն գաղթականների մասին պայթեց պղպջակի նման» եւ յիշեցրեցին, որ դա Ադրբեջանի կազմակերպած Սումգայիթում, Բաքւում եւ այլ վայրերում հայերի կոտորածների եւ բռնութիւնների արդիւնքն է։ Դրա հետեւանքով Հայաստանում յայտնուեցին աւելի քան 235 հազար հայ գաղթականներ Ադրբեջանից եւս 300 հազար հայեր այդ երկրից ապաստան գտան Ռուսաստանում, Եւրոպայում, Միացեալ Նահանգներում» )«Ասպարէզ», 2006, Ապրիլ 21(։ Աւելացնենք, որ 587,151 գաղթականների ընդհանուր թուից հանելով Հայաստանից հեռացած ադրբեջանցիների քանակը, կը ստացուի 1 միլիոնի մօտ մէկ երրորդը։
Ազատագրուած եօթ շրջանների տարածքը 7060 քառ. կմ է՝ Ադրբեջանի տարածքի )86,600 քառ. կմ( 10 տոկոսից պակաս։ Անգամ եթէ Արցախի Հանրապետութեան ողջ տարածքը համարուի բռնազաւթուած, դարձեալ 20 տոկոս չի կազմի։ Սակայն ուռճացուած կեղծ տուեալների տարածման թուրք-ադրբեջանական սովորոյթը անցաւ ամէն տեսակ չափ ու սահման, երբ 2000 թուականին հրապարակելով երկրի շրջանների թուական տուեալները մասնաւորաբար Քելբաջարի )Քարվաճառի( 1936 քառ կմ. տարածքը հասցրեց 3054 քառ. կմ.ի, 1118 քառ. կմ.ով գերազանցելով շրջանի իրական տարածքը։
ԼՂՀ հիմնահարցում թուրք-ադրբեջանական սանձարձակ կեղծիքներին դիմակայելու, կարգաւորման անընդունելի պահանջներին, ընդհուպ մինչեւ կործանարար Մադրիդեանին վերջ դնելու միջոցը միջազգային իրաւունքի սկզբունքներն են։ Ինչպէս տեսանք, սկզբից իսկ, յատկապէս Հայաստանի իշխանութիւնների յանցաւոր գործունէութեան արդիւնքում ե՛ւ Արցախի Հանրապետութեան, ե՛ւ այն վերացնելուց յետոյ Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը կարող են դրուել հարցականի տակ։ ԼՏՊին յաջորդած Ռ. Քոչարեանը եւ վերջինիս յաջորդած Ս. Սարգսեանը չկարողացան դուրս գալ ՀՀՇական արտաքին քաղաքականութեան պարտադրած արատաւոր շրջագծից, եւ եթէ Ռ. Քոչարեանին յաջողուեց կարծր դիրքորոշումով պահպանել գոնէ Status quo-ն, ապա Ս. Սարգսեանը չգիտես ինչից դրդուած ակտիւօրէն մխրճուեց ինչպէս ԼՂՀ հիմնահարցի, այնպէս եւ յանուն սահմանի բացման խիստ կասկածելի հնարաւորութեան՝ թուրք-հայկական յարաբերութիւնների շուտափոյթ «լուծման» ընթացքի մէջ առաջ բերելով չափազանց վտանգալի կացութիւն։
Ի՞նչ պէտք է անել այդ կացութիւնից դուրս գալու համար։ Թէ՛ թուրք-հայկական յարաբերութիւնների, թէ՛ ԼՂՀ հիմնահարցի լուծման առաջին անխուսափելի նախապայմանը կտրականապէս հրաժարուելն է բանակցային ներկայ պայմաններից եւ այն միջազգային իրաւունքի մակարդակի բարձրացնելը։ Չխիզախեն, չկարողանան կատարել վճռորոշ այս քայլը, ՀՀ իշխանութիւնները պէտք է հրաժարական տան, նորընտիր իշխանութիւններին թողնելով նախորդների ընդունած պայմանները մերժելը եւ բանակցային նոր, նախորդից արմատապէս տարբեր ընթացքի անցնելը՝ բացառապէս միջազգային իրաւունքի հիման վրայ։ Մուտքի բանալին այլ հեղինակների վերլուծումների շարքում տալիս են Արա Պապեանի հիանալի յօդուածները։
Ս. Սարգսեանի սխալներից էր տարիների հմտութիւն ու փորձ ունեցող ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանեանի շուտափոյթ փոխարինումը Էդ. Նալբանդեանով, որն արագօրէն ցուցահանեց իր անպատրաստութիւնը, նախագահի հետ ձեռք-ձեռքի հայ-թուրք-ադրբեջանական ծանր ու բարդ խնդիրները գցելով հայակուլ ջրապտոյտի մէջ։ Եթէ փոխարինելու անհրաժեշտութիւն էր առաջացել, ապա անկասկած կային աւելի յաջող թեկնածուներ։ Այսուհանդերձ, բնաւ էլ ոչ փայլուն ինտելեկտուալ կարողութիւններով աչքի ընկնող ՀՀ նախագահը փոխանակ գործին իրենից աւելի լաւ տիրապետող, մասնագիտական բար-ձր կարողութիւններով անձի նշանակելու՝ վստահելով, ունկնդրելով, խորհրդակցելով եզրակացութիւններ անելու, ընտրել է իրեն «յարմար» մէկին եւ ահա պատկերը անասելի տխուր է։
Բոլոր հարցերում Ադրբեջանը թէ՛ միջազգային հանրութեանը, թէ՛ Արցախ-Հայաստանին պարտադրում է իր լկտի կեղծիքները, շարունակելով թելադրող կողմ մնալ։ Դրա համար հայկական կողմը լիուլի հնարաւորութիւններ է տուել նրան, իրեն դնելով սովամահութեան դատապարտուած Բուրիդանի աւանակի վիճակում յայտնուելու վտանգի տակ։
(Շար. 5)