«Շողարթ» պատկերասրահը հայ արուեստագէտներին՝ նկարիչներին, երաժիշտներին, գրականագէտներին համախմբելու, հայկական մշակոյթը հանրութեանը՝ հային եւ օտարին ներկայացնելու իւրատեսակ կենտրոն է: Բրբանքում ծուարած արուեստի այս փոքրիկ անկիւնում արդէն բազմաթիւ գեղեցիկ միջոցառումներ են տեղի ունեցել, այդ թւում ցուցահանդէս, երաժշտական երեկոյ, պարբերականի շնորհանդէս:
«Շողարթ»ը, սիրոյ եւ Տեառնընդառաջի տօների առիթով կը մատուցի իր հերթական անակնկալը. Փետրուարի 14ին՝ ժամը 6ին «Շողարթ» պատկերասրահը ներկայացնում է երգիչ-երգահան Գոռ Մխիթարեանի եւ Էլեմենտ խմբի անդամ Արա Դաբանջեանի երաժշտական երեկոն. 1515 W. Magnolia Blvd., Burbank հասցէում: Տեղեկութիւնների համար զանգահարել՝ (818) 567-4278:
«Շողարթ» պատկերասրահի հիմնադիր, տաղանդաւոր արուեստագէտ Շողեր Բաղդուդ-Թիլքիանի հետ մեր հարցազրոյցը՝ առաջիկայում: