ԿԼԵՆՏԷՅԼ.- ՀՅԴ Ատրեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի Հանրային կապի յանձնախումբէն ստացած ենք հետեւեալ հաղորդագրութիւնը.
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Հանրային Կապի Յանձնախմբի նախաձեռնութեամբ յառաջիկայ Ուրբաթ, Մարտի 5ի երեկոյէան ժամը 8ին՛ Գլենդէլի Սբ. Աստուածածին եկեղեւցոյ սրահում տեղի է ունենալու հրապարակային հանդիպում-զրոյց, որի ընթացքում ելոյթ է ունենալու Հայաստանի Հանրապետութէան Ազգային Ժողովի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային եւ բիւջետային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Արծուիկ Մինասեանը, որը աշխատանքային կարճատեւ այցով գտնւում է Միացեալ Նահանգներում:
Արծուիկ Մինասեանը ծնուել է 1972 թուկանին, Թալինի շրջանի Ոսկեթաս գիւղում: Բարձրագոյն կրթութիւնն ստացել է Երեւանի պետական համալսարանում մասնագիտանալով տնտեսագիտութեան եւ իրաւագիտութեան բնագաւառներում: Կարճաժամկէտ ծրագրերով ուսումնառութիւնը շարունակել է Մոսկուայում, Վաշինգտօնում եւ Նիւ Էօրքում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նուիրուած դասընթացներին: Լոյս են տեսել նրա բամաթիւ գիտաշխատութիւններն ու ուսումնասիրութիւնները Հայաստանի գիտական հանդէսներում: 1998թ. սկսած դասախօսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտութեան բաժնում: Վարել է պատասխանատու պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեան նախարարութիւնում, արժեթղթերի շուկայի տեսչութիւնում, աշխատանքի եւ ընկերային հարցերի նախարարութիւնում, իսկ 2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի յանձնաժողովում: 2007թ. Մայիսի 12ին Ազգային ժողովի պատգամաւոր է ընտրուել համամասնական ընտրակարգով ՀՅ Դաշնակցութեան կողմից:
Համայնքիս բոլոր անդամները սիրով հրաւիրւում են ներկայ գտնուելու Ուրբաթ, Մարտի 5ի միջոցառմանը, որի ընթացքում առիթ կը տրուի ներկաներին՝ հարցումներ ուղղելու պատգամաւորին:
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
Հանրային Կապի Գրասենեակ
PublicRelations@ARF1890.com
Tel: (818) 243-7059