ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարանում Գոհաբանութեան օրուան նուիրուած միջոցառումների շարքը ընթացաւ երեք փուլով: Չորեքշաբթի օրը Նոյեմբերի տասնեօթին վարժարանի ծնողաուսուցչական անձնակազմը կազմակերպել էր հիւրասիրութիւն վարժարանի աշակերտների համար: Տիգրանեանցիները ընտանեկան միասնութեամբ եւ համերաշխութեամբ ճաշի նստեցին՝ վայելելով մեր ջանասէր ծնողների կողմից պատրաստուած համադամ հնդկահաւը: Վարժարանի եւ ուսուցիչների հետ ներկայ էին եւ միասին ճաշում էին վարժարանի հոգաբարձական կազմի ատենապետ Ճորճ Մանտոսեանը, տնօրէն Վարդգէս Գուրուեանը եւ ծնողաուսուցչական անձնակազմը: Համեղ հնդկահաւն ու աղցանները ճաշակելուց յետոյ բոլորը ուրախութեամբ շնորհակալութիւն յայտնեցին ծնողներին, որոնք ջանք չէին խնայել «համեղ օր» մատուցելու մեր աշակերտներին եւ ուսուցչական կազմին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.