
Գրական հերթական հանդիպում էր, Կալիֆորնիայի հայ գրողների միութեան միջոցառում, Գլենդէյլի հանրային գրադարանում, Հինգշաբթի, 3 Փետրուարին: Գրականութեամբ հետաքրքրուող լսարան, բայց ափսոս ոչ հոծ թւով: Երեկոյի մեկնարկումը կատարեց միութեանս նախագահ բանաստեղծ Գրիշ Դաւթեանը: Նա տեղեկացրեց միութեան միջոցով հրատարակուելիք եռամսեայ գրական թերթի մասին՝ «Բառ ու բան» վերտառութեամբ, որի ծախսերը հոգալու է բանաստեղծուհի Նատելա Լալաբեկեանը: Նախագահն նաեւ տեղեկացրեց Էջմիածնական թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի հովանաւորութիւնը՝ մրցութեամբ շահող լաւագոյն գրքի հրատարակութեան ծախսերին:
Այնուհետեւ ամբիոնը յանձնուեց բանաստեղծ Գարուշ Յարեանցին՝ հանդիսավարելու երեկոն: Նա ողջունելով ներկաներին՝ հետաքրքրական նիւթ առաջ քաշեց ու ասաց. «Ինչպէս ծրագրուած է, այսօր ելոյթ կ՛ունենան չորս գրողներ՝ Ալագեազ, Կիմա Կիրակոսեան, Ագնէս Գէորգեան եւ æանիբեկ æանիբեկեան. պարտ եմ համարում լսել նրանց», ու հրաւիրեց Ալագեազին:
Բանաստեղծ Ալագեազը լսարանին ներկայացաւ նախաբանով: Նա շնորհակալութիւն յայտնեց միութեան վարչութեան եւ նախագահին, որ արտասանեց իր «հին յուշերէն, երիտասարդական հոգիով» գրուած բանաստեղծութիւններէն՝ «վերանորոգուելու եւ վերանորոգելու համար»: «Ինձի համար բանաստեղծութիւնը ապրում է հոգիով, սրտով, ջիղերով», աւելցուց Ալագեազ՝ արժանանալով ծափահարութեան:
Հանդիսավարը բեմ հրաւիրեց Կիմա Կիրակոսեանին՝ ներկայացնելու իր հեքիաթները: Նա խօսափողի մօտ անցնելով շնորհակալութիւն յայտնեց միութեան վարչութեանը, այսպիսի հնարաւորութիւն ընձեռնելուն համար ու ասաց. «Ես ասել էի հեքիաթ պիտի կարդամ. վերջին պահին փոխեցի մտադրութիւնս», կարդալով Եղեռնին նուիրուած ու իր անտիպ գիրքէն՝ «Առանց յիշողութեան ապրե՞լ, թէ՞…»էն, հատուածներ: Նա եւս արժանացաւ ներկաների ծափողջոյններին:
Գարուշը ուրախութեամբ ողջունեց Ֆլորա Սարեանի ներկայութիւնը իր նոր վէպով՝ «Գայեանէ», խմբագրութեամբ Խորէն Արամունու:
Բեմավարը ապա ձայն տուեց շնորհալի բանաստեղծուհի Ագնես Գէորգեանին: Նա այսպէս սկսեց. «Շնորհակալ եմ. ես պէտք է ընթերցեմ իմ նոր հատորից, որ անտիպ է դեռ: Նոր գրքիս մէջ նկատի ունեմ ինքնակենսագրականով ներկայանալ, ահա ընթերցեմ ձեզ համար: Ինձ համար կեանքը սէր է, պոեզիան աղօթք»: Ագնեսը հասկանալի, մեղմ եւ ապրումով կարդաց իր բանաստեղծութիւններից մի փունջ: Ագնեսի ելոյթը գնահատուեց բուռն ծափերով:
Գարուշը բեմ հրաւիրեց æանիբեկ Կոշեցուն: Ինչպէս ես եմ ճանաչում æանիբեկին, նա ժամանակը շատ թանկ է համարում, անդադար գրում է եւ առպակասը տարին մէկ գիրք է հրատարակում, այն էլ՝ հայրենիքում: Ամէն անգամ Հայաստան մեկնելով, նա իր ծննդավայրի օդն ու ջրով, հայրենակիցների շունչով ու ոգով լիցքաւորուած՝ վերադառնում է Գլենդէյլ, առանց յապաղումի նոր գրքի խմբագրութեամբ զբաղուելով: Մաղթենք մեր ազնիւ æանիբեկին քաջառողջութիւն, որ յանկարծ չլինի որ թերաւարտ թողնի զուլալ բխող յոյզերն ու մտածումները:
æանիբեկը գարնան զեփիւռի մեղմութեամբ սկսեց իր ելոյթը. «Շնորհակալութիւն բոլորիցդ, որ առիթ տուիք այստեղ ներկայանամ կարդալու համար իմ գրուածքներից: Ոչ ես եմ անծանօթ եւ ոչ դուք, միմեանց լաւ ճանաչում ենք վաղուց: Ազնիւ խօսք, ես ամենեւին չեմ փոխուել եւ չեմ փոխւում, մնում եմ նոյն Կոշեցին, ոչ շապիկ եմ փոխում եւ ոչ գոյն, մնում եմ նոյն ամաչկոտ æանիբեկը՝ բոլորիդ նկատմամբ սէր ու գուրգանք տածելով»: Այս խօսքից յետոյ æանիբեկը կարդաց իր նոր մանրապատում գրուածքներից, մեծապէս գնահատանքի եւ ծափերի արժանանալով:
Ապա Գարուշը «պահանջեց եւ խնդրեց» æանիբեկից գրել իր կեանքում տաս տարուայ դաժանակրութեան վէպը, ու շնորհակալութիւն յայտնեց անոր:
Ելոյթների աւարտին մտքերի ազատ փոխանակութիւն յայտարարուեց: Խօսքը տրուեց գրող Սահակ Թութչեանին, որ ասաց. «Այսօր տարբեր ժանրի գրողներ ելոյթ ունեցան. հասարակաց գիծ մը կար, չորսն ալ անուղղայ եւ անընդհատ սիրահարներ էին. չկայ թեմա, որ սիրոյ նման մշտական եւ յաւերժական չըլլայ: Ես այստեղ մանաւանդ պիտի առանձնացնեմ Ագնեսի խօսքը. իսկապէս տաղանդաւոր է, ըստ իս, եւ գիտէ բանաստեղծական բառերի արժէքը»:
Բանաստեղծ Գէորգ Քրիստինեան ասաց. «Վերցրէք 20րդ դարի մեր բոլոր բանաստեղծներին, չի զիջում Ագնեսը նրանց: Միւս ելոյթ ունեցողներն եւս յանձինս՝ Ալագեազ, Կիմա Կիրակոսեան եւ æանիբեկ, բոլորն էլ շատ լաւ էին ու հետաքրքրական»:
Բանաստեղծ Գրիշ Դաւթեան փոխադարձ կարծիքների արտայայտութեամբ թէժացած մթնոլորտը յորդորներով մեղմելուց յետոյ, գնահատական խօսքերով արժեւորեց ելոյթ ունեցողներին ասելով. «Ալագեազն իր հասուն տարիքի փորձառութեամբ բիւրեղացած զգացումների արտայայտութիւնները լաւ էր ներառել իր բանաստեղծութիւնների մէջ: Շատ լաւ էին æանիբեկին գործերը: Այս կարդացած մի քանիսի մէջ կրկնութիւն չնկատեցի, նրանց մէջ գեղարուեստական պատկերների նորութիւն եւ թարմութիւն կար: Կիմայի թեման ինձ շատ հետաքրքրեց, որովհետեւ դա թուրքերի մասին է, որոնք իրար հետ վիճում են՝ Հայոց Ցեղասպանութիւնը ընդունե՞ն, թէ չընդունեն: Ագնեսի մասին արդէն շատ խօսուեց, ես իր նախկին գրքերն կարդացել եմ, հաւանում եմ նրա գրականութիւնը»:
Կիմա Կիրակոսեանին էլ նա ասաց. «Ագնեսի այսօրուայ ընթերցանութիւնների մէջ կային շատ գեղեցիկ գրական պատկերներ, սակայն ինձ չյուզեցին, չեմ իմանում ինչո՞ւ. սակայն Ալագեազինը երբ այսօր նա կարդում էր, ես յուզուեցի. սա է տարբերութիւնը, սա իմ անկեղծ կարծիքն է»:
Երուանդ Իսկանդարեան ասաց. «Պր. Ալագեազ մեզ ներկայացրեց արեւմտահայ գեղեցիկ բանաստեղծութիւններ: Ագնեսի գրականութեան մէջ կան հոյակապ պատկերներ»: Նա գովեց Կիմա Կիրակոսեանին՝ ասելով. «Ձեր աշխատանքները շատ հոյակապ են: Ուրախ եմ, հաճելի է, æանիբեկը մէկ է, որովհետեւ աշխարհով մէկ է»:
Վրէժուհի Յարութիւնեան պատրաստուած եկել էր բողոքելու, թէ գրողների միութիւնը որեւէ աշխատանք չի տանում Հայաստանի իշխանութեան դէմ, օտարլեզու դպրոցների թոյլտուութեան կապակցութեամբ:
Վերջին արտայայտուողն եղաւ Ռ. Կորիւնը. նա հակիրճ բառերով գնահատեց բոլոր ելոյթ ունեցողներին՝ շնորհակալութեամբ աւարտելով խօսքը:
Հետաքրքիր եւ բովանդակալից երեկոյ էր: Ներկաները խոր տպաւորութեամբ թողեցին սրահը:
* Ասոյթը æանիբեկինն է
(Քաղուած Ռ. Կորիւնի թղթակցութենէն)