
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլի դիմած է իր երկրի խորհրդարանին՝ 2006ին ստորագրուած ռուս-վրացական համաձայնագիրը, որուն համաձայն ռուսական ռազմական բեռները Վրաստանի ճանապարհով պէտք է մուտք գործէին Հայաստան, չեղեալ յայտարարելու նպատակով:
Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր Վիկտոր Դալլաքեան, Մայիս 11ին Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանին հարց ուղղեց, թէ ո՞ր ճանապարհներով պէտք է ռուսական ռազմական բեռները հասնին Հայաստան:
Է. Նալբանդեան նշեց, թէ այդ հարցը պիտի լուծուի այնպէս, ինչպէս լուծուած է մինչեւ այսօր: «Ինչ վերաբերում է հայ-վրացական յարաբերութիւններին, ապա այն հարցերը, որոնք կարեւորութիւն են ներկայացնում երկու պետութիւնների համար, մենք լուծում ենք բանակցութիւնների միջոցով: Այնպիսի խնդիր չկայ այսօր, որ մենք չկարողանանք լուծել երկուստէք», ընդգծեց Հայաստանի արտաքին գործոց նախարարը: