Իրանում, ինչպէս շատ բնագաւառներում, իրանահայերը նշանակալից ներդրում են ունեցել նաեւ մարզանքի ասպարէզում: Սկսեալ քսաներորդ դարասկզբից երբ եւրոպական մարզաձեւերը տարածւում էին Իրանում, իրանահայերը առաջատար են հանդիսացել նոր մարզաձեւերի սկզբնաւորման ու տարածման մէջ: Այդ հարցում դերակատար են եղել իրանահայ վաճառականները եւ Իրանից արտասահման ուսանելու գնացած ու Իրան վերադարձած հայ ուսանողները, որոնք տարբեր երկրներում ծանօթանալով նոր մարզաձեւերին, դրանք տարածել են իրանի հայ համայնքում, որոնք ապա ընդհանրացել են երկրում:
Օրինակ զամբիւղագնդակը, կա՛մ բասկետբալը, որի աղջիկների խմբի 1924 թուականի տարեգրութեանը եւ մի նկարի ենք հանդիպում, կազմակերպուած Նոր æուղայում: Դրանից աւելի առաջ Նոր æուղայում եղել են ոտնագնդակի, կա՛մ ֆութբալի խմբեր, Հայոց Ազգային Դպրոցում եւ անգլիական Մեմորիալ Դպրոցում:
Բռնցքամարտը եւս սկսուել ու տարածուել է Նոր æուղայից: Իսկ թենիսը, եւ հոկին սկիզբ են առել Խուզեստանի նաւթային տարածաշրջանից, Աբադան եւ Մասչեդսօլէյման քաղաքներից, անգլիացիների եւ հնդիկների հետ հայերի ունեցած մրցութիւններից: Այն դարաշրջանում Հնդկաստանը եղել է Բրիտանական կայսրութեան մաս:
Իրանի մարզական պատմութեան մէջ բազմաթիւ են հայ ախոյեանների, նաեւ հայ մարզիչների անունները:
Այդ բոլորի մասին գրուել է միայն պարբերական մամուլում, այլապէս չի ուսումնասիրուել եւ առանձին չի պատմագրուել: Ահա այդ բացը լրացնելու է գալիս «ԻՐԱՆԱՀԱՅ ԱՆՈՒԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐ» հատորը, որ աշխատասիրել ու գրի է առել Ալֆրեդ Հաւանը, ինքն էլ ժամանակին անուն շահած հայ մարզիկ:
ՀՄԸՄ Գլենդէյլի Արարատ Մասնաճիւղը կազմակերպել է «ԻՐԱՆԱՀԱՅ ԱՆՈՒԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐ» գրքի շնորհանդէսը, հեղինակի ներկայութեամբ, որ տեղի կ՛ունենայ 2012 թ Փետրուարի 12ին, երեկոյեան ժամի 5ին, Գլենդէյլի Արարատ Մասնաճիւղի սրահում, Glendale Ararat, 3347 San Fernando Road, Los Angeles, CA 90065, հեռախօս 323-256-2564: