ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ
Ազգային ժողովի պատգամաւորների գոյքի ու եկամուտներին, նրանց դրամական միջոցներին արդէն անդրադարձել ենք, այժմ հերթը նրանց կանանցն է: Նշենք, որ նրանց գոյքի ու եկամուտների յայտարարագրերի ուսումնասիրութիւնից «անակնկալի» չեկանք. հարուստ պատգամաւորների կանայք նոյնպէս հարուստ են: Ներկայացուած թուերը պաշտօնական են եւ կասկածից վեր է, որ նրանք իրենց ունեցուածքն ամբողջութեամբ չեն յայտարարագրել, այնուամենայնիւ, ներկայացուած գումարի չափերն արդէն խօսում են, թէ ինչ կարողութեան հետ գործ ունեն պաշտօնեաների կանայք:
Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի կինը՝ æուլիետա Աբրահամեանը, 2011 թ. ունեցել է 300 միլիոն (մլն.) դրամ (տարեսկզբին եղել է 315 մլն.), ինչպէս նաեւ 2 մլն. 900 հազար դոլար (տարեսկզբին՝ 3 մլն. 20 հազար):
æուլիետա Աբրահամեանը նշ-ուած տարում ստացել է 45 մլն. դրամի եկամուտ, որը ստացել է գիւղմթերքների վաճառքից:
Ազգային ժողովի նախագահի խնամի Գագիկ Ծառուկեանի կինը՝ æաւահիր Ծառուկեանը, նոյնպէս հարուստների ցանկում է: Թէեւ նրա ամուսինը Ազգային ժողովում ամենահարուստն է, սակայն æ. Ծառուկեանի եկամուտները փոքր ինչ պակաս են:
2011 թ. նա ունեցել է 11 միլիառ 850 մլն. 562 հազար 800 դրամի եկամուտ, որից 562 հազար 800 դրամը ստացած աշխատավարձն է, իսկ 11 մլրդ. 850 մլն. դրամը նրան է տրամադրել Գագիկ Ծառուկեանը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, æ. Ծառուկեանը տարեսկզբին ունեցել է 8 մլն. 900 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 21 մլն. 700 հազար: Պատգամաւորի կինը նշուած տարում նաեւ բաժնեմաս է ձեռք բերել, որի արժէքը հարկային տարուայ վերջին կազմել է 19 միլիառ 516 մլն. 684 հազար 30 դրամ:
Սամուէլ Ալեքսանեանի կինը՝ Շողերինա Մկրտչեանը, պատգամաւորների կանանց մէջ ամենաունեւորն է: Նա ունի 4 միլիառ 83 մլն. 567 հազար դրամի յանձնուած կամ վերադարձուած փոխառութիւն:
Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 11 միլիառ (մլրդ.) 823 մլն. 457 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 11 մլրդ. 903 մլն. 450 հազար դրամ, ինչպէս նաեւ 8 մլն. դոլար:
Շողերինա Մկրտչեանը 2011ին ստացել է 154 մլն. 570 հազար դրամի եկամուտ:
Յակոբ Յակոբեանի (Պիւի Յակոբ) կինը՝ Յասմիկ Յակոբեանը, ունի 406 մլն. 865 հազար 460 դրամի յանձնուած կամ վերադարձուած փոխառութիւններ: Նրա տարեկան եկամուտը կազմում է 5 մլն. 490 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ վարձավճարից ստացած գումարից:
Յասմիկ Յակոբեանը 2011թ. սկզբին իր հաշուին ունեցել է 1 միլիառ 950 մլն. դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլրդ. 620 մլն. 204 հազար 540 դրամ:
ՀՀԿական Աշոտ Արսէնեանի կինը՝ Գայիանէ Մկրտչեանը, 2011ին ունեցել է 65 մլն. 924 հազար 352 դրամի եկամուտ, որը ստացել է շահաբաժնից: Գ. Մկրտչեանն իր հաշուին ունեցել է 500 մլն. դրամ եւ 300 հազար դոլար: