ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներքոյ գործող բոլոր՝ 46 եկեղեցիներում անցկացւում են եկեղեցական ծիսակատարութիւները, մատուցւում են կիրակնօրեայ պատարագներ: Վիրահայ համայնքն ապրում է հոգեւոր կեանքով», «Արմէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին հաստածած է Վիրահայոց թեմի մամլոյ ծառայութեան տնօրէն Սուսաննա Խաչատրեանը:
«Վիրահայոց թեմի ներքոյ գործող եկեղեցիներից բացի, ունենք նաեւ «վիճելի» եկեղեցիներ՝ 5ը Թբիլիսիում եւ 1ը՝ Ախալցխայում: Դրանք հայկական եկեղեցիներ են, վրացական կողմն էլ ընդունում է, որ, օրինակ, Նորաշէնը հայկական է, բայց ինչ որ գիտական հիմնաւորումներ է պահանջում», դիտել տուած է ան՝ յոյս յայտնելով, որ եկեղեցիներուն պատկանելութեան խնդիրով զբաղող եռակողմ յանձնաժողովի (Վրաստանի պատրիարքարան, Մշակոյթի նախարարութիւն եւ Հայ առաքելական եկեղեցւոյ Վիրահայոց թեմի առաջնորդարան) աշխատանքներուն իբրեւ արդիւնք հարցը դրական լուծում կը ստանայ:
Պատասխանելով այն հարցումին, թէ որքանով «վիճելի» եկեղեցիներուն գծով փոփոխութիւններ նկատուած են Վրաստանի գործող վարչապետին՝ Պիծինա Իվանիշվիլիի օրով՝ Սուսաննա Խաչատրեան նշած է, որ Հայաստան կատարած այցելութեան ընթացքին Իվանիշվիլի յայտարարած է, որ հարցը քաղաքական չէ, այլ անիկա հոգեւորականներու քն-նարկման ենթակայ է: «Վարչապետը նշեց, որ եկեղեցական որոշում պէտք է ընդունուի, բայց որպէս պատմամշակութային կոթող, «վիճելի» եկեղեցիները պէտք է վերանորոգուեն, չմնան վթարային վիճակում», բացատրած է Սուսաննա Խաչատրեան՝ նշելով, որ արդէն կը տարուին նախապատրաստական աշխատանքներ եկեղեցիներուն մէջ վերանորոգումներուն սկսելու համար:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.