Վերոյիշեալ պատմութիւնը ինձ պատմեց մի հայ մարդ։
Մօտ մէկ տարի առաջ ես կանաչ լոյսի ժամանակ անցնում էի ձախ կողմից. Freeway-ից կարմիր լոյսը անտեսելով մի անշնորհք կին վարորդ ուժգին խփեց իմ մեքենային, մօտ տաս մետր ճամբաս կտրելուց յետոյ. մեքենայի ձախ կողմը եւ լաստիկը ծռուեցին։ Ես դիմեցի այդ անշնորհք կնոջը եւ պահանջեցի նրա insurance-ը (ապահովագրութիւնը) եւ վարորդական արտօնագիրը, միեւնոյն ժամանակ ներկայացնելով իմ փաստաթղթերը։ Անամօթ կին վարորդը սկսեց հեռախօսով կանչել իր մտերիմ ընկերուհուն։
Տասնհինգ րոպէ յետոյ իր ընկերուհին ներկայացաւ՝ պնդելով որ ինքը ականատես է եղել, որ իբր թէ ես եմ կարմիր լոյսը անցել։ Իսկ ես նախատելով ասացի, թէ ամաչի՛ր, դու նոր ես եկել, սուտ մի՛ խօսիր։ Բարեբախտաբար մի ազնիւ կին (դեղնամորթերից) եկաւ եւ հասկանալով սուտ վկայի ստերը, պատրաստակամութիւն յայտնեց գրաւոր վկայութիւն տալ, վասնզի նա իմ մեքենայի յետեւից էր գալիս։ Երկու անամօթ կանայք փորձեցին խլել եւ պատռել, բայց չյաջողեցին։
Այդ միջոցին իմ տղան անցնելիս է լինում եւ շուտ կանչում է ոստիկանատուն։ Ոստիկանը երկու կողմերին լսելուց յետոյ յայտնեց, որ ոստիկանութիւնը զեկոյցը ուսումնասիրելուց յետոյ իր վճիռը կը յայտնի մեզ։
Մեր փաստաբանը համոզուած էր, որ մենք վնասի հատուցում ստանալու ենք։
Չորս ամիս անցնելուց յետոյ դատարանից յայտնում են՝ որովհետեւ երկուսն էլ իրենց համար զօրաւոր փաթեթ ունենք, ուստի պիտի ներկայանաք դատարան, եւ նա վերջնական վճիռը պիտի կայացնի։
Ես հարցրի իմ փաստաբանից. եթէ վճիռը ի վնաս ինձ լինի, ի՞նչ պէտք է անենք։ Նա ամենայն սրտցաւութեամբ բացատրեց, որ այն դէպքուն դուք (այսինքն ես) պիտի վճարէք դատարանի բոլոր ծախսերը, որ լինելու էր մի քանի հազար դոլար։ Ես ապշեցի ու նաեւ նոր հասկացայ, որ այս երկրում սուտ վկաներ կարող են լինել, ու հրաժարուեցի այդ դատավարութիւնից։
Յարգանօք՝ Վարդան Տիգրան Մաթեւոսեան