«Հայկական Ժամանակ»ը կը գրէ. «Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատուածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնէշներ է կառուցում անմիջապէս սեփական խրամատների երկայնքով: Տաւուշի մարզի Իջեւանի տարածաշրջանից մեզ հասած տեղեկութիւնների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաեւ Կայան-Ղազախ հատուածում, եւ ինչպէս Երասխում, այնպէս էլ այս դէպքում, հայկական կողմում լսելի է հակառակորդի ծանր տեխնիկայի շարժիչի ձայնը: Երէկ էլ Ֆեյսբուքում գրառումներ են յայտնուել այն մասին, որ ադրբեջանցիները ամրացնում են նաեւ Նոյեմբերեանի տարածաշրջանի հետ իրենց սահմանը»։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.
Inchu en edkan charcharvum.menk ho kriv chunenk irents het